Արկտիկայում հայտնաբերվել է Սառը պատերազմի ժամանակների ԱՄՆ գաղտնի ռազմաբազա
Սառը պատերազմի ժամանակների ամերիկյան գաղտնի ռազմաբազա է հայտնաբերվել Գրենլանդիայի հյուսիսային հատվածում այն բանից հետո, երբ սառցադաշտը հալչել է:
Ինչպես հայտնում է Dailystar պարբերականը, բազայի շինարարությունը եղել է ԱՄՆ-ի գաղտնի օպերացիայի մի մասը, որը կրել է Project Iceworm անվանումը:
Այստեղ պլանավորվել է տեղակայել շուրջ 600 միջուկային հրթիռ, որոնց Ռուսաստանը չի կարողացել մատչում ստանալ:
Դանիայի իշխանությունները, որոնց պատկանում է կղզին, տեղյակ են եղել բազայի գոյության մասին, սակայն, ըստ թերթի տեղեկությունների, չեն իմացել դրա նշանակության մասին:
Պլանի հաջող իրագործման դեպքում այն կներառեր 4,5 հազար կմ թունել, ինչպես նաև հիվանդանոց, խանութ, թատրոն ու եկեղեցի:
Ինչպես նշում է պարբերականը, սառցադաշտը չափազանց արագ է տեղաշարժվել, ինչի հետևանքով նախագծից որոշել են հրաժարվել, և 1966թ. ամերիկացիները լքել են օբյեկտը:
ԱՄՆ-ի և Դանիայի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել այդ տեղեկությունը: