Գիտնականները բացահայտել են սոցիալական ցանցերի գլխավոր վտանգը
Մարդիկ, որոնք գրանցված են սոցիալական ցանցերում եւ փորձում են ցուցադրել իրենց ոչ հատուկ գծեր, հակված են սթրեսի եւ մեկուսացված կենսակերպ վարելու: Այս բացահայտումն արել են Տասմանիայի համալսարանի գիտնականները, որոնք ուսումնասիրություններ են անցկացրել Facebook-ում:
Աշխատանքի արդյունքները հրապարակված են Cyberpsychology, Behavior, and Social Networking հանդեսում: Գիտնականների խոսքով՝ իրենց նպատակը եղել է այն հետեւանքների գնահատումը, որոնք ի հայտ են գալիս սոցիալական ցանցում իր ալտեր-Էգոն օգտագործելիս: Հեղինակները համեմատել են օգտատերերի իսկական եւ վիրտուալ անհատականությունները, սոցիալական կապվածության, հոգեկան առողջության աստիճանը, տագնապի, սթրեսի եւ դեպրեսիայի մակարդակը: Ուսումնասիրություններին մասնակցել է 164 մարդ, որոնք հարցաթերթիկներ են լրացրել:
Ներկայում Երկրի բնակչության թվաքանակը 7,4 մլրդ է, իսկ Facebook-ի ակտիվ օգտատերերի թիվը՝ մոտավորապես 1,7 միլիարդ: Գիտնականները կարծում են, որ եթե մշակվեն այնպիսի մեթոդիկաներ, որոնք սոցիալ-հոգեբանական խնդիրներ ունեցող մարդկանց թույլ կտան իրենց միանման պահել թե իրական կյանքում, թե Facebook-ում, ապա դա թույլ կտա նվազեցնել սթրեսի մակարդակը: