
Դատախազությունը բողոքարկել է Մոսկվա-Երևան վթարի ենթարկված ավտոբուսի վարորդի դատավճիռը

Դատախազությունը բողոքարկել է Տուլայի շրջանում վթարի ենթարկված Մոսկվա-Երևան ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանի դատավճիռը: Դեպքի հետևանքով զոհվել էր 9 մարդ, մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել 46-ը: Դատախոզությունը գտնում է, որ վարորդի համար նախատեսված 4,5 տարվա ազատազրկումը չափազանց մեղմ պատիժ է:
Ինչպես հաղորդում է «Ռիանովոստի»-ն, մեղադրող կողմը վարորդի համար պահանջել է 6,8 տարվա ազատազրկում` նրան 3 տարի ժամկետով զրկելով նաև ավտոմեքենա վարելու իրավունքից:
«Դատարանը որպես մեղմացուցիչ հանգամանք է ընդունել վթարից անմիջապես հետո տուժածներին ցուցաբերած օգնությունը: Միաժամանակ, տվյալ հանգամանքը չի կարող բացարձակ հիմք լինել` պատժի մեղմման համար, քանի որ տուժած ուղևորներին օգնությունը ճանապարհային երթևեկության կանոնների համաձայն` հանդիսանում է վարորդի պարտականությունը», գտնում են դատախազությունում: