Ռիոյում զոհված մարզիչն օրգանների դոնոր է դարձել 4 մարդու համար
Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիադայի ժամանակ զոհված՝ թիաոլորասահքի Գերմանիայի օլիմպիական հավաքականի մարզիչ Շտեֆան Հենցեն օրգանների դոնոր է դարձել չորս մարդու համար: Այս մասին հայտնել է Die Welt հրատարակությունը:
Գերմանական թիմի մարզիչը, տաքսիով ուղեւորվելիս, ենթարկվել է ավտովթարի, ինչի հետեւանքով գլխի վնասվածքներ է ստացել: Ավելի ուշ 35-ամյա մարզիչին վիրահատել են նյարդավիրաբուժական բաժանմունքում: Սակայն դա չի փրկել նրա կյանքը, նա մահացել է օգոստոսի 15-ին:
Ռիո դե Ժանեյրոյի նահանգի առողջապահության մարմիններում հայտնել են, որ Շտեֆան Հենցեն դարձել է սրտի, լյարդի եւ երկու երիկամների դոնոր: Գերմանացի մասնագետի օրգանները հաջողությամբ փոխպատվաստվել են այլ մարդկանց: Դրա շնորհիվ հաջողվել է փրկել չորս մարդու կյանք:
Հենցեն Օլիմպիադա-2004-ի կանոե-երկյակի արծաթե մցանակակիր է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: