Մարդասիրական օգնությամբ ոչ մի ավտոշարասյուն օգոստոսին չի հասել Հալեպ. ՄԱԿ

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան հայտարարել է, որ մարդասիրական օգնությամբ ոչ մի շարասյան օգոստոսին չի հասել Սիրիայի պաշարված շրջաններ, այդ թվում` Հալեպ քաղաք, հայտնում է Reuters-ը:

Դրա հետ կապված` նա առաջին անգամ չի հրավիրել Սիրիայում մարդասիրական մատչումի խմբի թիրախային հանդիպում և այն տեղափոխել է հաջորդ շաբաթ:

Միստուրան ընդգծել է, որ գլխավոր թեման դառնալու է Հալեպ քաղաքում 48-ժամյա մարդասիրական դադարի հաստատման քննարկումը քաղաքին մարդասիրական օգնությամբ ապահովելու համար:

Նրա խոսքով` թիրախային խմբի հանդիպումը ազդանշան է նաև  Ռուսաստանի և ԱՄՆ-ի համար, որ անհրաժեշտ է ակտիվացնել աշխատանքը երկրում իրավիճակի կայունացման նպատակով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031