Ռուսաստանցիների ավելի քան կեսը (66 տոկոսը) կցանկանար Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում տեսնել նրա ներկայիս ժամկետի լրանալուց հետո՝ 2018 թվականից հետո. այդ ցուցանիշն աճել է 2016 թվականի (60 տոկոս) համեմատությամբ, ինչի մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են «Լեւադա-Կենտրոնում»։
Չելյաբինսկում իրավապահ մարմինների աշխատակիցները ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են Հայաստանի 46-ամյա քաղաքացու և նրա երկու տարեկան որդու դիերը:
Վերսալում ընթանում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ֆրանսիայի նրա պաշտոնակից Էմանուել Մակրոնի հանդիպումը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
ԿԺԴՀ-ի կողմից հերթական հրթիռային փորձարկումը ոչ անհարգալից վերաբերմունքի դրսեւորում է Կորեական թերակղզու խնդիրների լուծմանն օժանդակելու Չինաստանի ջանքերի նկատմամբ:
Սոցիալի դեմոկրատական կուսակցությունից Գերմանիայի կանցլերի թեկնածու Մարտին Շուլցը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է քաղաքական շանտաժի մեջ:
Կարծում եմ, որ ԻՊ-ն կարող է ահավոր բաներ անել, եւ ինձ շատ է անհանգստացնում այն, թե ինչ է տեղի ունենում մուսուլմանների հավատքի հետ, ինձ դրան վերաբերող շատ բան է անհանգստացնում:
Եվրամիությունը Սիրիայի իշխանությունների դեմ սահմանված պատժամիջոցները երկարացրել է մինչեւ 2018 թվականի հունիսի 1-ը եւ պատժամիջոցների ցուցակում ներառել երեք նախարարների:
Կաննի կինոփառատոնի 2017 թվականի գլխավոր մրցանակն ստացել է շվեդ ռեժիսոր Ռուբեն Էստլունդի «Քառակուսի» ֆիլմը:
Հնդկաստանը եւ Պակիստանը Շանհայի համագործակցության կազմակերպության լիիրավ անդամներ կդառնան կազմակերպության՝ հունիսին Աստանայում կայանալիք գագաթնաժողովում:
Անգլիայի Մանչեսթր քաղաքում անցկացվել է 10 կիլոմետր երկարությամբ Մանչեսթրյան վազքարշավը՝ առաջին խոշոր զանգվածային միջոցառումը մայիսի 22-ին քաղաքում իրականացված ահաբեկչական գործողությունից հետո, որը 22 մարդու կյանք խլեց։
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի փոխըմբռնումն անհրաժեշտ է գլոբալ խնդիրները լուծելու համար: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Թեւֆթը՝ հանդես գալով «Դիալոգ ՖորտՌոս» համաժողովի շրջանակներում։
Հարյուրավոր մարդիկ էին գանգատվում տեղեկատվության պակասից եւ իրենց ժամանակին իրազեկելու ավիաընկերությունների աշխատակիցների անկարողությունից:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լիովին վստահում է իր ավագ խորհրդական եւ փեսա Ջարեդ Քուշներին, որին մեղադրում են ՌԴ-ի ներկայացուցիչների հետ ոչ պատշաճ կապերի մեջ:
Կիբեռանվտանգության մասնագետները պարզել են, որ WannaCry շորթիչվիրուսի ստեղծողները կարող են լինել Հարավային Չինաստանից, Հոնկոնգից, Թայվանից կամ Սինգապուրից:
Կյանքի 99-րդ տարում վախճանվել Է Հունաստանի նախկին վարչապետ Կոնստանտինոս Միցոտակիսը, որ «Նոր դեմոկրատիա» հիմնական ընդդիմադիր կուսակցության ներկայիս ղեկավար Կիրիակաոս Միցոտակիսի հայրն է:
Շրի Լանկայում հորդառատ անձրեւների պատճառով առաջացած հեղեղումների եւ սողանքների հետեւանքով զոհվածների թիվը հասելէ 164-ի, ինչի մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է Ռուսաստանի հետ բանակցային գործընթացի վերագործարկման հարցը, որը կոչված Է լուծելու Ուկրաինայի իրադրությունը:
5 օրվա ընթացքում ԱՄՆ-ի միգրացիոն ոստիկանության աշխատակիցները Լոս Անջելեսում ձերբակալել են 188 մարդու։
Բրիտանական իրավապահ մարմինները 19-ամյա մի երիտասարդի են ձերբակալել «Մանչեսթր Արենա» մարզադաշտում կատարված ահաբեկչության հետաքննության շրջանակներում:
Հյուսիսային Կորեան տեղական ժամանակով մայիսի 29-ի առավոտյան կատարել է վերջին երկու շաբաթվա ընթացքում բալիստիկ հրթիռի երրորդ արձակումը, նախորդ երկուսը տեղի են ունեցել մայիսի 14-ին և 21-ին։
Բագրատ Ասատրյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանն օֆշորային երկիր չի կարող դառնալ, որովհետև դրա համար անհրաժեշտ են հատկանիշներ, առաջին հերթին` քաղաքական կայունություն և անվտանգություն: «Ո՛չ մեկով, ո՛չ մյուսով մենք աչքի չենք ընկնում»,- ասաց Բ.Ասատրյանը:
Լատվիայի ոստիկանությունը Միացյալ Նահանգների ոստիկանության հետ համագործակցությամբ ձերբակալել է երկու տղամարդու, ում դեմ ԱՄՆ-ը հետաքննություն է իրականացնում կիբերհանցագործություն իրականացնելու մեղադրանքով:
Մանչեսթերում մայիսի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության հեղինակի կրտսեր եղբայր Հաշիմ Աբեդին եղել է այն զինյալների խմբավորման անդամը, ովքեր ծրագրել են հարձակում իրականացնել Լիբիայում ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչի՝ Մարտին Կոբլերի վրա:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել աղոթել այս շաբաթ Եգիպտոսում ու Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի համար:
Բելգիայի թագավորական ընտանիքը խստորեն դատապարտել է արագ սննդի ցանցի՝ Burger King-ի վերջին գովազդը, որը, ըստ ընտանիքի, վիրավորում է Ֆիլիպ թագավորի արժանապատվությունը:
Իրաքի արևելյան Դիալա շրջանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է առնվազն չորս մարդ, ևս 13-ը ստացել են վնասվածքներ:
Մոսկվայից Թուրքիայի Դալաման քաղաք ուղևորվող ինքնաթիռը մայիսի 28-ի առավոտյան արտակարգ վայրէջք է կատարել Կարսնոդարի օդանավակայանում երկու ուղևորի միջև վիճաբանության պատճառով:
Շրի Լանկայում հեղեղման հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 146-ի, 112 մարդ համարվում է անհետ կորած:
Թուրքիայի զինված ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռները նոր հարվածներ են հասցել Իրաքի հյուսիսում գտնվող Քրդական բանվորական կուսակցության (PKK) դիրքերին:
Իսլամիստզինյալները Ֆիլիպինների հարավում սպանել են 19 խաղաղ բնակչի: