Մարտին Շուլցը Թրամփին մեղադրել է քաղաքական շանտաժի մեջ
Սոցիալի դեմոկրատական կուսակցությունից Գերմանիայի կանցլերի թեկնածու Մարտին Շուլցը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է քաղաքական շանտաժի մեջ: Այդ մասին գրել է Tagesspiegel թերթը:
«ԱՄՆ-ի նոր նախագահը շեշտը դնում է ոչ թե միջազգային համագործակցության, այլ մեկուսացման եւ ուժեղի կարծեցյալ իրավունքի վրա»,-հայտարարել է Շուլցը այն նյութում, որը պատրաստվել է հրատարակման համար:
Կանցլերի թեկնածուի կարծիքով՝ America first քաղաքականությունը սոսկ ոտնձգություն է առեւտրի ազատության սկզբունքի դեմ: «America first-ը, թրամփյան տրամաբանությամբ, նշանակում է նահանջ կլիմայի վերաբերյալ Փարիզյան համաձայնագրից, որի շուրջ դժվարությամբ հաջողվեց համաձայնության գալ, ՄԱԿ-ի ապամոնտաժում, քաղաքական շանտաժ՝ միջազգային դիվանագիտության փոխարեն»,-ասում է նա:
Բացի այդ, Շուլցը հորդորում է եվրոպացիներին՝ չենթարկվել սպառազինությունների ավելացման Թրամփի տրամաբանությանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: