Բաժիններ՝

Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակն ստացել է Ռուբեն Էստլունդի «Քառակուսի» ֆիլմը

Կաննի կինոփառատոնի 2017 թվականի գլխավոր մրցանակն ստացել է շվեդ ռեժիսոր Ռուբեն Էստլունդի «Քառակուսի» ֆիլմը: «Ոսկե արմավենու ճյուղի» դափնեկրի անունը հայտարարվել է մայիսի 28-ին 70-րդ փառատոնի փակման արարողությանը:

Կինոնկարում գլխավոր դերերը խաղացել են Կլաս Բանգը, Էլիզաբեթ Մոսսը, Դոմինիկ Ուեսթը և Թերրի Նոտարին: Տղամարդու լավագույն դերի համար մրցանակն ստացել է ամերիկացի դերասան Հոակին Ֆենիքսը, որը խաղացել է Լինն Ռեմսիի «Դու երբեք այստեղ չես եղել» ժապավենում:

Լավագույն դերասանուհի է ճանաչվել Դիանա Կրյուգերը Ֆաթիհա Ակիինի «Ոչ մի տեղից» ֆիլմի համար: Ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի «Ատելություն» կինոնկարն արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակին: Կաննի 70-րդ կինոփառատոնն անցկացվել է մայիսի 17-ից մինչև 28-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031