Բաժիններ՝

Շրի Լանկայում հեղեղման զոհերի թիվը հասել է 146­-ի

Շրի Լանկայում հեղեղման հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 146-­ի, 112 մարդ համարվում է անհետ կորած: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»­-ն:

Արհավիրքի հետևանքով շուրջ 500 հազար մարդ ստիպված է եղել լքել սեփական տունը: Շուրջ երկու հազար տուն վնասված է կամ ամբողջությամբ քանդված:

Անձրևները միառժամանակ դադարել են, ինչի շնորհիվ իշխանությունները կարողացել են առաջին անհրաժեշտության ապրանքներ հասցնել մարդկանց, ովքեր կորցրել են ողջ ունեցվածքը:

Շրի Լանկան արդեն դիմել է ՄԱԿ-­ին ու Հարավային Ասիայի երկրներին արհավիրքի հետևանքների վերացման նպատակով օգնություն տրամադրելու խնդրանքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031