Ինչո՞ւ էր Իլհամ Ալիևը դժգոհ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամի իր ալիքում գրել է․

Ինչո՞ւէր Իլհամ Ալիևը դժգոհ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից: Համանախագահությունը հայամե՞տ էր: Իհարկե ոչ: Սա ծիծաղելի է:

Ալիևը դժգոհ էր, որովհետև համանախագահությունը Կովկասի կառավարման մեխանիզմն էր, հետխորհրդային Կովկասի կառավարման մեխանիզմ: Այդ մեխանիզմի առկայությունը Ալիևին թույլ չէր տալիս ազատորեն խաղարկել ուժի գործոնը: Կաշկանդված էին նաև դրա գլխավոր շահառուներ Թուրքիան ու Իսրայելը:

Համանախագահությունը երբեք չի ունեցել հակամարտություն կարգավորելու իրական, խորքային նպատակ, այն պարզ պատճառով, որ հիանալի պատկերացրել են՝ իրենք չունեն կարգավորման համար անհրաժեշտ համապարփակ և մանրակրկիտ ընդհանուր մոտեցում: Նրանց միավորողը եղել է Կովկասում իրավիճակի կառավարման հանգամանքը:

Հետո իհարկե այդ հանգամանքը սկսեց թուլանալ, քանի որ խորանալ սկսեց աշխարհաքաղաքական մրցակցությունը: Դա աստիճանաբար սկսեց զգացնել տալ արցախ-ադերբեջանական շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճով: Որովհետև խարխլվում էր կառավարման մեխանիզմը:

Բնականաբար, այդ հանգամանքը Հայաստանից պահանջում էր շատ ավելի մեծ ջանք՝ այդ մեխանիզմը աշխատեցնելու, միևնույն ժամանակ էլ զուգահեռ նոր «օպերատիվ» հնարավորություններ ձևավորելու համար:

Այստեղ արդեն շատ խրթին պատկեր է, որ պահանջում է մանրակրկիտ դիտարկում»:

Տեսանյութեր

Լրահոս