ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հուսով է, որ ԱՄՆ-ն, չնայած Փարիզի համաձայնագրից դուրս գալուն, կշարունակի կլիմայական փոփոխությունների կանխման աշխատանքը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին մասնակցող ամերիկյան բիզնեսի ներկայացուցիչներին՝ խնդրելով օգնել ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների վերականգնմանը, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային՝ երկրի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ։
Եվրամիությունը հավատարիմ է մնում կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրին, մինչդեռ ԱՄՆ-ը կորցնում է պատմական հնարավորությունը՝ դուրս գալով դրանից:
Հարավային Օսիան պատրաստ է ապահովել հանրապետության տարածքով բեռների տարանցումը Ռուսաստանի եւ Անդրկովկասի երկրների, ինչպես նաեւ Թուրքիայի եւ Իրանի միջեւ, բայց միայն որպես իրավահավասար գործընկեր:
«Միջազգային ճգնաժամային խումբ կոչվածը կատարել է մեծ հանցագործություն՝ տարածաշրջանի ժողովուրդների դեմ, երբ 2000-ականների սկզբին հրապարակեց մի փաստաթուղթ, որում մասնավորապես նշված էր՝ օկուպացված տարածքներ, նաև նշված էր, որ ՀՀ իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի այդ տարածքները չբնակեցվեն հայերով»։
WikiLeaks պորտալը Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) գաղտնի փաստաթղթերի նոր չափաբաժին է հրապարակել Vault 7 ընդհանուր վերտառությամբ հրապարակումների շարքի շրջանակներում։
Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատը հունիսի 2-ին հավանություն է տվել գահից Ակահիտո կայսեր հրաժարվելու եւ այն իր ավագ որդուն՝ Նարուհիտո գահաժառանգ արքայազնին հանձնելու հատուկ օրինագծին:
Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 31-ին այցելեց Շոտլանդիա, որտեղ տեղի ունեցան հանդիպումներ խորհրդարանի խոսնակ Քեն Մակինտոշի, Էդինբուրգի քաղաքապետ Ֆրանկ Ռոսսի, Միջազգային զարգացման և Եվրոպայի հարցերով նախարար Ալասդեր Ալլանի հետ։
Նավաշինարարներն ԱՄՆ-ի ռազմածովային ուժերին են հանձնել Gerald R. Ford ավիակիրը:
Ռուսաստանը չեղարկել է Թուրքիայից երկիր ավելի վաղ արգելված մթերքների ներկրման սահմանափակումները, բացի լոլիկից:
Պենտագոնը Մեծ Բրիտանիայի Ֆերֆորդ ավիաբազա է փոխադրել В-52Н մի քանի ռազմավարական ռմբակոծիչներ, որոնք կարող են միջուկային զենք կրել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դիմել է երկրի Գերագույն դատարանին՝ պահանջելով վերականգնել ներգաղթի ոլորտում իր հրամանագրի գործողությունը, մասնավորապես, առավելապես մի շարք մուսուլմանական պետություններից երկիր քաղաքացիների մուտքի արգելքը:
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը «պատմական սխալ» է համարել ԱՄՆ-ը կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրից դուրս բերելու նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը։
ՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն ստորագրել է որոշում Թուրքիայից մթերքի մատակարարումների մի շարք սահմանափակումների վերացման մասին:
ԱՄՆ-ի ղեկավարը նշել է, որ իր երկիրը կարող է մինչեւ 2025 թվականը 2,7 միլիոն աշխատատեղ կորցնել, եթե կատարի համաձայնագրի դրույթները:
Ռեժիսոր Էմիր Կուստուրիցան ավտովթարի է ենթարկվել Սերբիայի մայրաքաղաքից Չաչակ քաղաք ձգվող ճանապարհին, որը 140 կիլոմետր է հեռու Բելգրադից:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցներ է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ՝ անձամբ պարզաբանելով կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրից երկրիը դուրս բերելու իր որոշումը:
Բեյրութի թաղամասերից մեկում անհայտ մարդը կրակ է բացել հայ գործարար Հարութ Զաարաբ Քֆերկյանի ուղղությամբ՝ վնասելով նրան ուսի հատվածում:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման եւ նրա տիկին Միշելը Վաշինգտոնում 8 միլիոն դոլարով ձեռք են բերել տուն, որը գտնվում է Քալորամայի շրջանում:
ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են առաջարկել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին պատժամիջոցներ կիրառել ԿԺԴՀ ավելի շատ քաղաքացիների և կազմակերպությունների նկատմամբ՝ բալիստիկ հրթիռների շարունակվող փորձարկումների հետ կապված:
Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է երկրների գլոբալ մրցակցության 2016-2017թթ վարկանիշը: 138 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 79-րդ հորիզոնականը:
Իրաքյան Մոսուլ քաղաքում «Իսլամական պետության» հազարից պակաս գրոհայիններ են մնում:
«2013 թվականից հետո Հայաստանի և Եվրոպական միության հարաբերություններում «ռազմավարական ընդմիջումից» հետո այս նոր փաստաթուղթը Երևանի համար հերթական հնարավորությունն է ԵՄ-ի հետ համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու համար։ Ի՞նչն է ամենակարևորն այդ նոր համաձայնագրում»։
Հայաստանը 112-րդ տեղն է զբաղեցրել «Խաղաղասիրության գլոբալ ինդեքս»-ում (Global Peace Index): Այս մասին վկայում է Տնտեսության եւ խաղաղության ինստիտուտի (The Institute for Economics and Peace)՝ հունիսի 1-ին Լոնդոնում հրապարակված հետազոտությունը, որում վերլուծվում է 163 երկրների իրադրությունը, որտեղ ապրում է մոլորակի բնակչության 99,7 տոկոսը:
Առաջին ռոբոտոստիկանը, որն ավելի վաղ ներառվել էր Դուբայի ոստիկանության կազմում, սկսել է պարեկել քաղաքԷմիրության փողոցները:
Իսրայելը հիասթափված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իսրայելում ԱՄՆ դեսպանության տեղափոխումը հետաձգելու մասին որոշումից, սակայն հույս ունի, որ նա դա կանի ապագայում:
Օքսֆորդի համալսարանի (Մեծ Բրիտանիա) Մարդկության ապագայի ինստիտուտի եւ Ելի ինստիտուտի (ԱՄՆ) քաղաքական գիտությունների բաժանմունքի գիտնականները գնահատել են այն ժամկետները, երբ արհեստական ինտելեկտը կգերազանցի մարդկային բանականության հնարավորությունները:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է Իսրայելում ԱՄՆ դեսպանությունը թողնել Թել-Ավիվում, չնայած նրան, որ ավելի վաղ նա ցանկություն էր հայտնել առաքելությանը տեղափոխել Երուսաղեմ:
Համաշխարհային էներգահաշվեկշռում նավթի եւ դրա արգասիքների բաժինը 15 տարի հետո կկազմի 28,1 տոկոս, բայց արդեն 90 տարի հետո կնվազի մինչեւ 2,1 տոկոս, ինչի մասին վկայում են «Գլոբալ էներգիա» ասոցիացիայի հետազոտության արդյունքները։