Բաժիններ՝

Լատվիան փակում է օդային տարածքը Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին

Լատվիայի իշխանությունները որոշում են կայացրել ամբողջությամբ փակել օդային տարածքը երկրի արևելքում Ռուսաստանի և Բելառուսի հետ 50 կմ ձգվող օդային սահմանին։ Ինչպես հաղորդում է LSM լրատվականը, այս մասին հայտնել է Լատվիայի պաշտպանության նախարար Անդրիս Սպրուդսը՝ տեղեկացնելով, որ որոշումն ուժի մեջ է մտնելու սեպտեմբերի 11-ի ժամը 18։00-ից առնվազն մինչև սեպտեմբերի 18-ը։

Կա հավանականություն, որ ժամկետը կարող է հետաձգվել։

Սեպտեմբերի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Սպրուդսը նշել է, որ Լեհաստանում կատարվածը, որի ժամանակ ռուսական դրոնները բելառուսական տարածքով անցել էին լեհական տարածք, ՆԱՏՕ-ի օդային տարածքի կոպիտ խախտում է և Լատվիան պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի։ Նախարարը հաստատել է, որ այս պահի դրությամբ չկա ուղիղ սպառնալիք Լատվիայի նկատմամբ, սակայն կանխարգելող միջոցառումները անհրաժեշտություն են։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930