Բաժիններ՝

Մանչեսթերի ահաբեկչության հեղինակի եղբայրը հարձակում էր ծրագրել ՄԱԿ-­ի վրա

Մանչեսթերում մայիսի 22­-ին տեղի ունեցած ահաբեկչության հեղինակի կրտսեր եղբայր Հաշիմ Աբեդին եղել է այն զինյալների խմբավորման անդամը, ովքեր ծրագրել են հարձակում իրականացնել Լիբիայում ՄԱԿ­-ի հատուկ ներկայացուցչի՝ Մարտին Կոբլերի վրա: Այս մասին հայտնում է The Telegraph-­ը:

Աղբյուրները հայտնում են, որ ահաբեկչությունը կանխվել է 2017 թվականի սկզբին Կոբլերի կողմից Տրիպոլի այցելության ժամանակ:

Հաղորդվում է, որ Լիբիայի հատուկ ծառայությունները հետևել են խմբավորմանը մի քանի ամիս: Նրանք հայտնել են նաև, որ 20-­ամյա Աբեդին նշանակալի դերակատարում է ունեցել այդ խմբավորման կազմում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031