 
                        Burger King-ի գովազդը վիրավորել է Բելգիայի թագավորական ընտանիքին
 
                                    Բելգիայի թագավորական ընտանիքը խստորեն դատապարտել է արագ սննդի ցանցի՝ Burger King-ի վերջին գովազդը, որը, ըստ ընտանիքի, վիրավորում է Ֆիլիպ թագավորի արժանապատվությունը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Burger Kingը, որը հունիսի վերջին պետք է սկսի աշխատել Բելգիայում, բելգիացիներին առաջարկել է ընտրել Ֆիլիպ թագավորի և սննդի ցանցի խորհրդանիշի՝ «բուրգերների թագավորի» միջև: Ընդ որում, եթե օգտատերը ընտրում է Բելգիայի թագավորին, համակարգը փորձում է հստակեցնել՝ արդյոք նա վստահ է իր ընտրության մեջ: «Դուք համոզվա՞ծ եք: Չէ որ նա ձեզ համար կարտոֆիլի ֆրի չի պատրաստելու»,- ասվում է հայտարարության մեջ:
«Մենք դատապարտում ենք այս արարքը: Այն կոմերցիոն նպատակ ունի, մենք դա թույլ չենք տա»,- թագավորական ընտանիքի ներկայացուցչին է ցիտում BBC-:ն
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        