Մոսկվայից դեպի Թուրքիա չվերթի օդանավն արտակարգ վայրէջք է կատարել
                                    Մոսկվայից Թուրքիայի Դալաման քաղաք ուղևորվող ինքնաթիռը մայիսի 28-ի առավոտյան արտակարգ վայրէջք է կատարել Կարսնոդարի օդանավակայանում երկու ուղևորի միջև վիճաբանության պատճառով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Չվերթից հեռացվել է երկու մարդ, ովքեր իրենց վատ են պահել: Նրանցից մեկը, ինչպես պարզվել է ավելի ուշ, եղել է հարբած:
Այդ տղամարդիկ գտնվում են ոստիկանական բաժնում:
Ինքնաթիռը կարճ ժամանակ անց շարունակել է թռիչքը դեպքի թուրքական քաղաք:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    