Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Թուրքիայի Քյուչյուքչեքմեջեի գլխավոր դատախազության կողմից սկսված հետաքննության շրջանակներում կձերբակալվեն 10 անձինք, այդ թվում՝ «Can Holding»-ի ղեկավարներ Մեհմեթ Շաքիր Ջանը, Քեմալ Ջանը և Քենան Թեքդաղը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշենք, որ «Can Holding»-ը գործում է էներգետիկայի, կրթության, լոգիստիկայի, առողջապահության և զբոսաշրջության ոլորտներում:

Բացի այդ, արդեն իսկ առգրավվել են «Can Holding»-ը և վերջինիս կազմում գործող «Habertürk» և «Show» հեռուստաալիքները:

Հիշյալ անձինք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Դատական ​​հետաքննության շրջանակներում պարզվել է, որ «Can Holding»-ի հովանու ներքո գործող ընկերությունների միջոցով ստեղծվել է հանցավոր կազմակերպություն։ Գործողության շրջանակներում առգրավվել են 121 ընկերության ակտիվներ, իսկ 10 կասկածյալի նկատմամբ կայացվել են ձերբակալման որոշումներ։

Տեսանյութեր

Լրահոս