Թրամփը Լուկաշենկոյին զարմանալի նվեր է արել

ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը անսովոր նվեր է արել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։ Այս մասին հաղորդում է БелТА-ն։

ԱՄՆ նախագահի ներկայացուցիչ Ջոն Քոուլը Մինսկում կայացած հանդիպման ժամանակ Լուկաշենկոյին Սպիտակ տան պատկերով ճարմանդներ է նվիրել։ «Ես արդեն դուրս էի գալիս Օվալաձև աշխատասենյակից։ Թրամփը կանգնեցրեց ինձ և ասաց. «Սպասիր, կանգնիր, կանգնիր, մի մոռացիր սա նախագահին տալ»,- ասել է նա։

Բելառուսի ղեկավարը, իր հերթին, արձագանքել է նվերին՝ այն հետաքրքիր անվանելով։ «Դե, ես կփորձեմ պարտքի տակ չմնալ»,- հավելել է Լուկաշենկոն։

Տեսանյութեր

Լրահոս