Բաժիններ՝

Եվրամիությունը մեկ տարով երկարացրեց Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները

Եվրամիությունը Սիրիայի իշխանությունների դեմ սահմանված պատժամիջոցները երկարացրել է մինչեւ 2018 թվականի հունիսի 1­-ը եւ պատժամիջոցների ցուցակում ներառել երեք նախարարների: Այդ մասին ասված է ԵՄ­-ի խորհրդի հայտարարության մեջ:

«Խորհուրդը 2017 թվականի մայիսի 29­-ին սիրիական ռեժիմի դեմ սահմանափակիչ միջոցների գործողությունը երկարացրել է մինչեւ 2018 թվականի հունիսի 1­-ը»,-­ասված է փաստաթղթում: Դրանում նշվում է, որ «ԵՄ-­ն պատժամիջոցների ներքո հայտնված անձանց ցուցակում հավելել է Սիրիայի կառավարության երեք նախարարների»,-հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031