Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է, որ Զելենսկու հետ ավելի շատ ժամանակ է անցկացնում, քան կնոջ հետ

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստաբը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ անցյալ շաբաթ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկուն ավելի հաճախ է տեսել, քան իր կնոջը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։

«Կարծում եմ՝ անցյալ շաբաթ ավելի շատ ժամանակ եմ անցկացրել քեզ (Զելենսկիի,- խմբ.) հետ, քան կնոջս հետ»,- ասել է Ստաբը։

Նա բացատրել է, որ Ուկրաինայի նախագահին տեսել է չորս օր՝ Սկանդինավյան-Բալթյան «ութնյակի» հանդիպման ժամանակ, որին նրանք միասին են մեկնել Փարիզից։ Բացի այդ, հինգշաբթի օրը Ֆինլանդիայի առաջնորդը այցելել էր Կիև, որտեղ կրկին հանդիպել է Զելենսկիի հետ։

Տեսանյութեր

Լրահոս