Բաժիններ՝

Ֆիլիպիններում իսլամիստ զինյալները սպանել են 19 խաղաղ բնակչի

Իսլամիստ­զինյալները Ֆիլիպինների հարավում սպանել են 19 խաղաղ բնակչի: Կառավարական զորքերի ու ահաբեկիչների միջև բախումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասել է 85­-ի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-­ն:

Ֆիլիպինների իշխանությունների տեղեկություններով՝ քաղաքացիական անձանց կողմից զինյալների սպանությունը տեղի է ունեցել Մարավի քաղաքում, որտեղ ներկա պահին շարունակվում են կառավարական ուժերի ու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն աջակցող իսլամիստների միջև բախումները: Զոհերի շարքում են երեք կին և մեկ երեխա: Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն մայիսի 23­-ի երեկոյան Մինդանաո շրջանում հայտարարել է ռազմական դրություն: Ֆիլիպինների բանակը Մարավի քաղաքում ոչնչացրել է 13 զինյալի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031