Բաժիններ՝

Վերսալում ընթանում է Պուտինի և Մակրոնի հանդիպումը

Վերսալում ընթանում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ֆրանսիայի նրա պաշտոնակից Էմանուել Մակրոնի հանդիպումը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին: Մակրոնը Պուտինին դիմավորել է Վերսալյան պալատի մուտքի մոտ, երկու ղեկավարները ողջունել են միմյանց:

Այն բանից հետո, երբ Պուտինը եւ Մակրոնը մտել են բանակցությունների սենյակ, նախագահները միմյանց ձեռք են սեղմել լուսանկարիչների համար: Այնուհետեւ երկու երկրների ղեկավարները եւ պատվիրակությունները տեղավորվել են աշխատասենյակում: Բանակցություններն ընթանում են փակ ռեժիմով՝ առանց մամուլի ներկայացուցիչների:

Պլանավորվում է, որ նախգահները հանդիպումից հետո կպատասխանեն լրագրողների հարցերին: Ինչպես ավելի վաղ հայտարարել են Կրեմլում, քննարկման գլխավոր թեմաները կդառնան երկկողմ հարաբերությունները, ինչպես նաեւ ահաբեկչության դեմ պայքարի եւ ուկրաինական հակամարտության կարգավորման հարցերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031