ՌԴ-ում մեքենայի մեջ գտել են Հայաստանի քաղաքացու և նրա 2-ամյա որդու դիերը

Չելյաբինսկում իրավապահ մարմինների աշխատակիցները ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են Հայաստանի 46-ամյա քաղաքացու և նրա երկու տարեկան որդու դիերը:

Rusarminfo-յի փոխանցմամբ՝ մահացած տղամարդու կինը դեռևս մայիսի 1-ին դիմել էր ոստիկանություն՝ տեղեկացնելով ամուսնու և երեխայի անհետ կորելու մասին:

«Ապակիները մգեցված էին, և ոչ ոք չէր տեսել, թե ինչ կա ներսում: Տղամարդու և երեխայի դիերը հայտնաբերվել են ավտոմեքենայի հետին նստատեղին: Բռնի սպանության հետքեր չկան»,- ասել է Չելյաբինսկի քննչական բաժնի ղեկավար Իգոր Միտրոխինը:

Ըստ ոստիկանության՝ ավտոմեքենայում հայտնաբերվել է սինթետիկ թմրանյութ հիշեցնող նյութ: Մայիսի 17-ին քրեական գործ է հարուցվել «երկու անձանց սպանություն» հոդվածով, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն տղամարդու և երեխայի մահվան պատճառը պարզելու համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031