Բաժիններ՝

British Airways-­ի ուղևորները, երրորդ օրն է՝ տառապում են համակարգչային խափանումից

Մեծ Բրիտանիայի միանգամից մի քանի հրատարակություններ՝ Daily Mirror­-ը, Financial Times-­ը, Daily Telegraph-­ը, առաջին էջերում տպագրել են նյութեր, որոնք նվիրված են British Airways ավիաընկերության համակարգիչների աշխատանքում տեղ գտած խոշորագույն խափանմանը, որի հետեւանքները մայիսի 27­-ից հետո կարող են զգացվել եւս մի քանի օր, երբ Միացյալ Թագավորության խոշորագույն ավիափոխադրողի բոլոր չվերթերը չեղարկվեցին Լոնդոնի Հիթրոուի եւ Գեթվիքի օդանավակայաններից, տեղեկացնում է BBC-­ին:

Հարյուրավոր մարդիկ էին գանգատվում տեղեկատվության պակասից եւ իրենց ժամանակին իրազեկելու ավիաընկերությունների աշխատակիցների անկարողությունից: Չնայած խափանումից տուժածներին հյուրանոցներում տեղավորելու եւ այնտեղ նրանց մնալու եւ սնվելու համար վճարելու ընկերության հանձնառությանը, ոչ բոլոր ուղեւորներին է վնասի փոխհատուցում տրամադրվել:

«Տանջված հանգստացողները քնել են յոգայի համար փոքրիկ գորգերի եւ ծածկոցների վրա, որոնք բաժանել է անձնակազմը, մինչդեռ մյուսները փորձել են նիրհել ուղեբեռի սայլակներին»,­-գրում է Daily Mirror­ը: Մայիսի 29­-ին նաեւ ճշտվել է տուժածների թիվը՝ շուրջ 200 հազար:

British Airways­-ում բազմիցս ներողություն են խնդրել պատահածի համար եւ հայտնել, որ Գեթվիքից եւ Հիթրոուից չվերթերը լրիվ չափով կվերականգնվեն մայիսի 30­-ից ոչ շուտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս