Ֆրանսիայի հարավարեւմուտքում գտնվող Լանդայի դեպարտամենտի մի բնակչուհի առնվազն յոթ տարի այգում թաքցված սառցախցում պահել է իր զառամյալ մոր դիակը, որպեսզի ստանա նրա թոշակը:
«Ավելին, այդ հայտարարությունից հետո մի քիչ շարժվեց այն հարցը, որ Կասպրչիկի դիտորդական առաքելության մեջ կարող են մի քանի հոգով ավելացնել ռազմական դիտորդների թիվը։ Դա նույնպես պատահական չէ»։
Մարդու անհետացումը Վրաստանի համար լուրջ մարտահրավեր է:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի օգտին հանդես եկող ամերիկացիների թիվն ավելացել է մինչեւ 43 տոկոս:
Ամերիկացի դերասան Ռոբերտ դե Նիրոն քննադատել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը, հայտարարելով, որ հանրապետականի ղեկավարության ներքո երկիրը վերածվել է «անմիտ տրագիկոմեդիայի»:
Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլս Մույժնիեկսը Վրաստանին կոչ է արել իրականացնել ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի հետ տեղի ունեցած միջադեպի արդյունավետ, արագ ու անկախ հետաքննություն։
Նոր Զելանդիայի զինված ուժերը ձգտելու են մինչեւ 2020 թվականը դառնալ աշխարհում առաջին բանակը, որի շարքերում ծխող զինծառայողներ չեն մնա:
ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում գտնվող Trump International Hotelում ձերբակալվել է տղամարդ, ով ունեցել է ատրճանակ, ինքնաձիգ և 90 փամփուշտով զինամթերք:
Կյանքի 76-րդ տարում վախճանվել է բրիտանացի դերասանուհի Մոլլի Փիթերսը, որը հայտնի է բոնդապատումի «Գնդաձեւ կայծակ» ֆիլմից։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ Սթիվեն Օ’Բրայենը հայտարարել է, որ Եմենը գտնվում է սոցիալական, տնտեսական եւ կազմակերպականիրավական լիակատար կործանման եզրին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր երեխաները ծանր են տարել զանգվածային լրատվամիջոցներում կատակերգու դերասանուհի Քեթի Գրիֆինի լուսանկարների հրապարակումը, որտեղ նա ձեռքում պահում է իր արյունաշաղախ գլխի մուլյաժը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է ընդունել դուրս գալ Կլիմայի վերաբերյալ փարիզյան համաձայնագրից:
Եվրահանձնաժողովն (ԵՀ) առաջարկել է մինչեւ 2025 թվականն ստեղծել եվրոյի գոտու ֆինանսների նախարարություն:
Բլոգեր Բաքթեշ Նոորին որոշել է Մանչեսթրում կասեցնել իսլամատյացության ալիքը վերջերս այնտեղ կատարված ահաբեկչական գործողությունից հետո:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չեղարկել է Թուքիայի նկատմամբ սահմանված մի շարք հատուկ տնտեսական միջոցներ:
Մեծ Բրիտանիայում կառավարող Պահպանողական կուսակցությունը վաղաժամկետ համընդհանուր ընտրությունների արդյունքում կարող է 20 տեղ կորցնել խորհրդարանում՝ այդպիսով կորցնելով բացարձակ մեծամասնությունը Համայնքների պալատում:
Բրազիլիայի Գերագույն դատարանը որոշել է երկրի նախագահ Միշել Տեմերին հարցաքննել կոռուպցիայի գործով:
Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները ճիշտ ուղու վրա են: Այս մասին այսօր «ԵՄ-Հայաստան հարաբերությունները և հեռանկարները կոնֆերանսի ընթացքում ասաց արտակարգ և լիազոր դեսպան, Հայաստանում եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:
Էդմոն Մարուքյանը նաև կարևորեց, որ Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման խնդիրը ևս քննարկման հարց լինի, և կարողանանք լուծել այդ խնդիրը. «Ես հասկանում եմ, որ մենք ասոցիացված անդամ չենք, չենք վավերացրել այդ համաձայնագիրը, բայց բավական բարեփոխումներ ենք անցկացրել՝ սահմանային անցակետերի, անձնագրերի և այլ հարցերի հետ կապված, ինչը Հայաստանին կարող էր թույլ տալ հետևել Վրաստանի օրինակին, և Հայաստանի քաղաքացիները նույնպես հնարավորություն ունենան առանց վիզաների այցելել Շենգեն տարածքի երկրներ»:
Ամստերդամից Սեուլ մեկնող ինքնաթիռում Կորեայի Հանրապետության (ԿՀ) դատախազության ներկայացուցիչների կողմից ձերբակալվել է երկրի նախկին նախագահի մտերիմ ընկերուհու՝ Չխվե Սուն Սիլի դուստրը՝ Չոն Յու Ռան: Այդ մասին հայտնել է հսկիչ գերատեսչությունը:
168.am-ի հարցին, թե քննարկվե՞լ է արդյոք ՌԴ-ի դերը Ադրբեջանի սպառազինության ավելացման գործում, Կ.Նահապետյանը պատասխանեց, որ ՌԴ-ի հետ կապված բավականին խորքային հարցադրումներ եղել են, բայց ոչ տարածաշրջանի պետություններին սպառազինության մատակարարման հարթությունում:
168.am-ի հարցին` քննարկվե՞լ է ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությունը, որ ռուսական ռազմաբազաները, այդ թվում` Հայաստանում գտնվողը, կարող են օգտագործվել ԻԼԻՊ-ի դեմ պայքարում, Կ.Նահապետյանը պատասխանեց, որ նման հարց չի հնչել. «Հայաստանում ռուսական ռազմաբազայի հետ կապված ոչ մի մտահոգություն չի հնչել ոչ մի պատվիրակի կողմից»:
Պետության քաղաքացիներին կազատի ՀՀ մուտքի արտոնագրեր ստանալու պահանջից: Այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հունիսի 1-ի նիստին օրակարգում:
Շրի Լանկայում հեղեղումների հետեւանքով զոհվածների թիվը գերազանցել է 200-ը, եւս 96 մարդ անհայտ կորած է համարվում:
ԱՊՀ-ի երկրների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների հակաահաբեկչական ստորաբաժանումների ղեկավարներն Դուշանբեում ամփոփել են ԱՊՀի երկրների պատկան մարմինների «Դուշանբե Հակաահաբեկչություն-2017» համատեղ հակաահաբեկչական վարժանքների առաջին փուլի արդյունքները:
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում իրականացված պայթյունի զոհերի թիվը հասել է 65-ի:
ԱՄՆ-ի Գաղտնի ծառայությունը, որը պատասխանատու է երկրի նախագահի եւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգության համար, ստուգում է սկսել այն բանից հետո, երբ ամերիկացի կատակերգու դերասանուհի Քեթի Գրիֆինը նկարվել է՝ Դոնալդ Թրամփի «կտրված» գլուխը ձեռքին:
Թուրքիայի զինված ուժերը նոր հարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դիրքերին:
Ռուսաստանի ռազմածովային ուժերի «Ծովակալ Էսսեն» ֆրեգատը եւ «Կրասնոդար» սուզանավը «Կալիբր» տեսակի չորս թեւավոր հրթիռ են արձակել Պալմիրայի շրջանում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման օգյեկտների վրա:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վաղաժամ է համարում 2018 թվականի ընտրարշավին իր մասնակցության հարցը: