
Լատվիայի ոստիկանությունը ԱՄՆ հետ համագործակցության շնորհիվ երկու կիբերհանցագործի է ձերբակալել

Լատվիայի ոստիկանությունը Միացյալ Նահանգների ոստիկանության հետ համագործակցությամբ ձերբակալել է երկու տղամարդու, ում դեմ ԱՄՆ-ը հետաքննություն է իրականացնում կիբերհանցագործություն իրականացնելու մեղադրանքով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ-ն դեռևս շարունակում է հետաքննությունը, ավելի մանրամասն տեղեկատվություն Լատվիայի ոստիկանությունը հրաժարվում է տրամադրել: Ուստի հայտնի չէ, թե հատկապես ինչ հանցագործություններ են ձերբակալվածներն իրականացրել և որ երկրի քաղաքացի են: