«Հայաստանը դառնալու է «պրախադնոյ դվոր», եթե Նիկոլ Փաշինյանը չհեռացվեց և իրավիճակն այսպես շարունակվեց». Աշոտ Սևյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը համարում է, որ եթե, օրինակ, հայերը ցանկություն չունեն Սյունքով ճանապարհին տեսնելու ադրբեջանցի սահմանապահի դեմք՝ վատ է,  բայց վստահ է, որ ժամանակի ընթացքում այս ամենը կանցնի։

Նա նաև կարծում է, որ, օրինակ, բենզինը հայերը «գնալու են ավելի էժան առնեն» Ադրբեջանից, որովհետև այդպես ձեռնտու է:

«Ադրբեջանը վերքեր ունի, Ադրբեջանը համարում է, որ Հայաստանը 30 տարի, չեմ ասում՝ ճիշտ է, սխալ է, իրենց երկրի 20 տոկոսը պահել է օկուպացիայի տակ, մինչև ցեղասպանություն անող հայտարարություններ է անում և Ադրբեջանի համար շատ կարևոր է ապագա յուրաքանչյուր սպառնալիք կանխել»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ալեն Սիմոնյանը:

Նա նաև Սյունիքով «Թրամփի ուղու» բացման բացասական կողմերը չի տեսնում։

Կարդացեք նաև

Արցախյան պատերազմների մասնակից, չարեքթարցի Աշոտ Սևյանը բնական է համարում Ալեն Սիմոնյանի և առհասարակ իշխանությունների դիրքորոշումը՝ Սյունիքով Ադրբեջանին ճանապարհ տալու հարցում, քանի որ նրանց բերած աղետն է, պետք է ամեն ինչ դրական քողի տակ ներկայացվի։

«Այս պահին էլ կարող եմ ասել, որ Սյունիքում 99 տոկոսով իրականացվում է  Արցախի նույն սցենարը։ Նախ, այս ճանապարհին առհասարակ հայ չի լինելու, երկրորդը՝ ո՞վ է ապահովելու այդ ճանապարհի անվտանգությունը։  Օրինակ, ադրբեջանական հատուկ ծառայությունների ներկայացուցիչները մտնում են այդ ճանապարհ, հատուկ վնասում են իրենց քաղաքացիներին, հետո հայտարարում, թե՝ «իմ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար մտնում եմ այդ տարածք», ի՞նչ են պատասխանելու իշխանություններն Ադրբեջանին, ո՞վ է պատասխանելու նրանց։ Ադրբեջանը որտեղ զենք մտցրեց, այլևս չի հանում, որտեղ արյուն է թափում, կանգնում է։

Կամ՝ եթե ճանապարհի հսկողությունն արտապատվիրակելու են, մենք ի՞նչ գիտենք, թե ով է գալու, որքանո՞վ է համագործակցելու Հայաստանի, որքանո՞վ ադրբեջանական լոբբիստական ուժերի հետ։ Եթե կարճ ու կոնկրետ ասեմ՝ Սյունիքի տարածքը տալիս են, ու վերջ՝ պրծնում են։

Ինչպես Բերձորում կանգնեցրեցին ղուշ խեղդող ադրբեջանցի կնոջ ու ասացին՝ բնապահպանական աղետ է, մի ղուշ խեղդող կնոջ էլ կբերեն Սյունիքում կկանգնեցրեն»,- 168.am հետ զրույցում նշեց Աշոտ Սևյանը։

Ըստ ազատամարտիկի, այս ֆոնին կան քաղաքական գործիչներ, որոնք խոսում են, ու նրանց միայն պետք է ասել՝ դուք եք երկրի իշխանությունների կողքին կանգնած, դրա համար էլ երկիրն այս վիճակում է։

«Օրինակ, Վազգեն Սարգսյանի եղբայրը չգիտես՝ ինչ միլիարդներ է հաշվում, ռուսաֆոբները մեկ այլ գումար են հաշվում, չես հասկանում՝ այս մարդիկ ի՞նչն են հաշվում, ո՞ւմ հաշվին են հաշվում։ Այստեղից Հայաստանն ընդհանրապես ոչ մի բան չի ունենալու։ Ալիևն ուղիղ ասում է՝ ադրբեջանցին հայի երես չպետք է տեսնի Սյունիքի ճանապարհին, սրանք դրել՝ փողերն են հաշվում։ Ինչպե՞ս են պատկերացնում, Նիկոլ Փաշինյանը վաղը ինչպե՞ս է կանգնելու Ալիևին մի բան ասի։ Պարզ է՝ սրանք երկրից կրկին տարածքներ են տալիս իրենց աթոռը պահելու համար, մի 4-5 տարի հետո էլ կասի՝ «Ժողովուրդ, Երևանը պահելու համար ընտրեք ինձ։

Մի զարմացեք, որ ադրբեջանցիներն առաջարկում են այդ ճանապարհն անվանել «Ալիևի ուղի», թուրքերն էլ ասում են՝ «Մարգարայի» անցակետով հայ թուրքական սահմանը պետք է անվանեն Թալեաթի անունով, սա ծանոթ սցենար է»,- հավելեց Աշոտ Սևյանը։

Նա ցավով արձանագրեց՝ այս ամենին Հայաստանում որևէ մեկը չի դիմադրում, ով էլ դիմադրում է, կա՛մ կալանավորում են, կա՛մ քրեական գործ հարուցելով՝ լռեցնում։ Ու չգիտես՝ ինչու, ԱԺ-ում ընդդիմության մի մասն էլ զբաղված է մանդատ թռցնելով։

«Բազմիցս ասել եմ՝ երբ Մեհմեդը գա Հայաստան, չի նայելու՝ դուք ով եք, բոլորիդ նկատմամբ նույն հաշվեհարդարն է տեսնելու։ Դրա համար երկրի մասին մտածեք, ոչ թե մանդատ ունենալու։

Ինձ չեն հետաքրքրում ո՛չ Թագուհի Թովմասյանի տները, ո՛չ էլ Ճապոնիայի աղբարկղերը, ինձ այս երկիրն է հետաքրքրում, որն իշխանությունը կտրելով՝ մաս-մաս հանձնում է։ Այս հարցը թող դարձնեն օրակարգ, մեր երկիրը հանձնողները հիմա պետք է վաղուց հեռացված լինեին։

Եթե Նիկոլ Փաշինյանը չհեռացվեց և իրավիճակն այսպես շարունակվեց, Հայաստանը դառնալու է «պրախադնոյ դվոր», բոլորն իրենց շահին համապատասխան Հայաստանից կտրելու են տանեն»։

Նիկոլ Փաշինյանն իր քայլերով համաշխարհային ամբողջ պատերազմը բերում է  Հայաստանի վրա, համաշխարհային «մուտիլովշիկ» է, էլի։ 5 տարի առաջ եմ ասել՝ այս մարդիկ երկիրը տանում են կործանման, չկա երկիր, չկա պատասխանատու՝ վերջ»,- ընդգծեց Աշոտ Սևյանը։

Տեսանյութեր

Լրահոս