Բաժիններ՝

Թրամփի վարչակազմը ցանկանում է ՌԴ­-ի հետ վերագործակել բանակցությունները Ուկրաինայի շուրջը. WP

ԱՄՆ-­ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է Ռուսաստանի հետ բանակցային գործընթացի վերագործարկման հարցը, որը կոչված Է լուծելու Ուկրաինայի իրադրությունը: Այս մասին հայտնել է The Washington Post թերթը՝ վկայակոչելով
«ամերիկացի պաշտոնատար անձանց եւ կողմնակի փորձագետների»։

Թերթի տվյալներով՝ այդ նախաձեռնությունը տնօրինում է ԱՄՆ-­ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, որն իբր արդեն այդ հարցը քննարկել է ՌԴ­-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Բացի դրանից, պնդում է հրատարակությունը, ընթանում է նոր ռազմավարության մշակման «միջգերատեսչական գործընթաց», որին մասնակցում է նաեւ փոխնախագահ Մայքլ Փենսի աշխատակազմը:

The Washington Post­ը նաեւ նշում է, որ Թիլերսոնը մտադիր է Պետդեպարտամենտի հատուկ դեսպանորդ նշանակել սույն նախաձեռնության իրագործման համար: Ինչպես պնդում է թերթը, այդ մարդը, մասնավորապես, ուղղակիորեն բանակցություններ կվարի Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-­ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս