Հայտնի է դարձել, թե երբ Հնդկաստանը և Պակիստանը կդառնան ՇՀԿ-ի լիիրավ անդամներ
Հնդկաստանը եւ Պակիստանը Շանհայի համագործակցության կազմակերպության լիիրավ անդամներ կդառնան կազմակերպության՝ հունիսին Աստանայում կայանալիք գագաթնաժողովում: Այդ մասին ՇՀԿ-ի գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովը ՌԻԱ Նովոստիին հայտնել է «ՌուսաստանՉինաստան. դեպի նոր որակի երկկողմ հարաբերություններ» երրորդ միջազգային խորհրդաժողովի կուլիսներում: Նրա խոսքով՝ առաջիկա գագաթնաժողովը լինելու է «բացարձակապես նոր» որակի կազմակերպության հանդիպում:
«Դա կլինի բացարձակապես նոր որակի կազմակերպություն, քանի որ վեցյակը սահունորեն վերաճում է ությակի: Գործնականում բոլոր ցուցանիշներով այն կմեծանա»,-նշել է նա: «Այո՛: Հնդկաստանը եւ Պակիստանը»,-ասել է նա, պատասխանելով այն հարցին, թե դա նշանակում է արդյոք, որ ՇՀԿ-ի նոր անդամները (Հնդկաստանը եւ Պակիստանը) լիովին կընդունվեն եւ կհաստատվեն առաջիկա գագաթնաժողովում: ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը 2001 թվականին հիմնվել է Չինաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի եւ Ուզբեկստանի ղեկավարների կողմից:
2016 թվականի հունիսին Ուզբեկստանում կայացած գագաթնաժողովում հուշագրեր են ստորագրվել կազմակերպությանը Հնդկաստանի եւ Պակիստանի անդամակցության մասին: Ներկայում ՇՀԿ-ում դիտորդ երկրներ են Աֆղանստանը, Բելառուսը, Իրանը եւ Մոնղոլիան, գործընկեր երկրներ են՝ Հայաստանը, Ադրբեջանը, Կամբոջան, Նեպալը, Թուրքիան եւ Շրի Լանկան: