Իրաքում որոտացած պայթյունի հետևանքով առնվազն չորս զոհ կա
Իրաքի արևելյան Դիալա շրջանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է առնվազն չորս մարդ, ևս 13-ը ստացել են վնասվածքներ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Մահապարտը գործի է դրել պայթուցիկը Բաակուբա քաղաքի կենտրոնական հատվածում:
«Սինխուա» գործակալության տվյալներով՝ ահաբեկիչը փորձել է մտնել այն փողոց, որը տանում է դեպի կառավարական համալիր ու դատարանի դահլիճ: Ոստիկանությունը նրան կանգնեցրել է այդ փողոց տանող հսկիչանցագրային կետի մոտ, ինչի ժամանակ էլ մահապարտը գործի է դրել պայթուցիկը:
Տուժածների շարքում կան ոստիկաններ: Վիրավորների մեծ մասը պետաշխատողներ են, ովքեր գնալիս են եղել աշխատանքի: