Ռուսաստանցիների երկու երրորդը հավաստել է 2018 թվականից հետո Պուտինին նախագահ տեսնելու ցանկությունը
Ռուսաստանցիների ավելի քան կեսը (66 տոկոսը) կցանկանար Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում տեսնել նրա ներկայիս ժամկետի լրանալուց հետո՝ 2018 թվականից հետո. այդ ցուցանիշն աճել է 2016 թվականի (60 տոկոս) համեմատությամբ, ինչի մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են «Լեւադա-Կենտրոնում»։ Յուրաքանչյուր հինգերորդը (20 տոկոսը) դա չէր ցանկանա: Դժվարացել է պատասխանել հարցման մասնակիցների 14 տոկոսը, հարցում, որը մայիսի 1922-ն անցկացվել է ՌԴ-ի 48 տարածաշրջանների 137 բնակավայրերի 18 եւ ավելի բարձր տարիքի 1600 քաղաքացիների շրջանում:
Վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 3,4 տոկոսը: Ուսումնասիրության ընթացքում մասնակիցներին հարցրել են. «Եթե Ռուսաստանի նախագահի ընտրությունները կայանային առաջիկա կիրակի օրը, դուք արդյոք կգայիք այդ ընտրություններին եւ եթե՝ այո, ապա ում օգտին կքվեարկեիք, եթե ցուցակում թեկնածուները լինեին հետեւյալ քաղաքական գործիչները»:
Պուտինին կպաշտպաներ ընդհանուր առմամբ ռուսաստանցիների 63 տոկոսը եւ նրանց 82 տոկոսը, ովքեր պատրաստ են քվեարկել: ՌԼԴԿ-ի առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու օգտին կքվեարկեր ընդհանուր առմամբ ռուսաստանցիների 6 տոկոսը եւ նրանց 8 տոկոսը, ովքեր պատրաստվում են քվեարկել, ՌԴ կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովի օգտին՝ 3 տոկոսը եւ 4 տոկոսը՝ համապատասխանաբար, ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու օգտին՝ 2-ական տոկոսը՝ համապատասխանաբար:
Թե՛ այս, թե՛ այն հարցվածների 1-ական տոկոսն աջակցում է «Արդար Ռուսաստան»ի առաջնորդ Սերգեյ Միրոնովին եւ «Յաբլոկո» կուսակցության դաշնային քաղաքական կոմիտեի նախագահ Գրիգորի Յավլինսկուն:
Նաեւ, ինչպես ցույց է տվել հարցումը, յուրաքանչյուր երկրորդ հարցվածը (56 տոկոսը) չի կարծում, որ ՌԴում մինչեւ 2018 թվականը կհայտնվի մի առաջնորդ, որը կարող է Ռուսաստանի նախագահի պաշտոնում փոխարինել Պուտինին այն բանից հետո, երբ կավարտվի Վ.Պուտինի ներկայիս նախագահական ժամկետը: Նման առաջնորդի հայտնվելու հնարավորությանը չի կասկածում ռուսաստանցիների 26 տոկոսը: Դժվարացել է պատասխանել 18 տոկոսը։