Հայաստանը Կատարի քաղաքացիներին ազատում է մուտքի արտոնագրի պահանջից
Պետության քաղաքացիներին կազատի ՀՀ մուտքի արտոնագրեր ստանալու պահանջից: Այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հունիսի 1-ի նիստին օրակարգում:
Հիմնավորման համաձայն, Հայաստանի և Կատարի միջև հարաբերություններն ու բազմակողմ համագործակցության դինամիկան տարեցտարի արձանագրում են նոր առաջընթաց: Ավելանում է տարածաշրջանից ինչպես զբոսաշրջային, այնպես էլ գործնական նպատակներով Հայաստան ժամանողների թվաքանակը: Ներկայումս դեպի Երևան չվերթներ է իրականացնում Qatar Airways ավիաընկերությունը, և հետաքրքրություն կա ավելացնելու այդ չվերթների քանակը:
Նկատելի է նաև Կատարի քաղաքացիների՝ Հայաստան այցելությունների թվաքանակի էական աճը: Վերջիններիս այցելության հիմնական նպատակն է զբոսաշրջությունը, սակայն հետաքրքրված են նաև անշարժ գույքի, գյուղատնտեսության, առողջապահության ոլորտներում ներդրումներով:
Բացի այդ, Կատարի քաղաքացիների համար Հայաստանի հարևան երկրների կողմից արտոնագրային ռեժիմը միակողմանիորեն վերացնելու մասին ընդունած որոշումները էականորեն խթանում են դեպի այդ երկրներ զբոսաշրջությունը:
Որոշման ընդունումը թույլ կտա Կատարի Պետության քաղաքացիներին այցելել և մնալ ՀՀ-ում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից:
Հայաստանի և Կատարի միջև նման պայմանավորվածություն ձեռք էր բերվել ՀՀ նախագահի՝ մայիսին Կատար կատարած այցի շրջանակում: