
Պուտինը չեղարկել է Թուրքիայի նկատմամբ մի շարք տնտեսական սահմանափակումներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չեղարկել է Թուքիայի նկատմամբ սահմանված մի շարք հատուկ տնտեսական միջոցներ: Այս մասին հաղորդվում է Կրեմլի կայքում:
Ինչպես նշված է փաստաթղթում, ուժը կորցրած է ճանաչվում այն դրույթը, որը Թուրքիայի իրավասության ներքո գտնվող կազմակերպությունների համար մտցնում էր Ռուսաստանի տարածքում որոշ աշխատանքների (ծառայությունների) կատարման սահմանափակումներ:
Նաեւ վերացվում է գործատուների համար ՌԴ-ում Թուրքիայի այն քաղաքացիներին աշխատանքի ներգրավելու արգելքը, «ովքեր 2015 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ աշխատանքային եւ (կամ) քաղաքացիականիրավական հարաբերությունների մեջ չեն հիշյալ գործատուների, աշխատանքների (ծառայությունների) պատվիրատուների հետ»:
Բացի դրանից, փոխված է հանրապետության այն քաղաքացիների ցուցակը, ովքեր Ռուսաստան ուղեւորությունների իրավունք ունեն անայցագիր ռեժիմով: Պուտինն արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել է Թուրքիային ծանուցել քաղաքացիների փոխադարձ ուղեւորությունների պայմանների վերաբերյալ երկրների կառավարությունների միջեւ համաձայնագրի գործողության մասնակի վերականգնման
մասին: Հրամանագիրն ուժի մեջ էմտնում պաշտոնական հրապարակման օրվանից։