ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունն ստուգում է Թրամփի կտրված գլխի մուլյաժով լուսանկարը
ԱՄՆ-ի Գաղտնի ծառայությունը, որը պատասխանատու է երկրի նախագահի եւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգության համար, ստուգում է սկսել այն բանից հետո, երբ ամերիկացի կատակերգու դերասանուհի Քեթի Գրիֆինը նկարվել է՝ Դոնալդ Թրամփի «կտրված» գլուխը ձեռքին:
Գերատեսչության պաշտոնական Twitter-օգտահաշվում այդ կապակցությամբ հայտնվել
է համապատասխան գրառում։
Մայիսի 30-ին TMZ հրատարակությունը տարածել է լուսանկարը, ինչպես նաեւ զետեղել է նկարահանումների տեսագրությունը: Ավելի ուշ Գրիֆինն իր Twitter-ում ներողություն է խնդրել այդ լուսանկարի համար: Նա հայտարարել է, որ «իրավացի չէր եւ շատ հեռու է գնացել»: Ֆոտոսեսիայի հեղինակը Թայլեր Շիլդսն է, որը հայտնի է իր սկանդալային գործերով:
https://twitter.com/Breaking911/status/869618179391336450