Բաժիններ՝

Պուտինը վաղաժամ է համարել 2018 թվականի ընտրություններին իր մասնակցության մասին խոսելը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վաղաժամ է համարում 2018 թվականի ընտրարշավին իր մասնակցության հարցը: Այդ մասին նա հայտարարել է Le Figaro թերթին տված հարցազրույցում՝ ամփոփելով Ֆրանսիա կատարած իր այցի արդյունքները: Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինքն առաջադրելու է արդյոք իր
թեկնածությունը, պետության ղեկավարը նշել է, որ «դրա մասին դեռեւս վաղ է խոսել»:

Անցյալ տարվա դեկտեմբերին կայացած մեծ մամուլի ասուլիսի ընթացքում Պուտինը խոստացել է նախագահական ընտրություններին մասնակցության վերաբերյալ հարցին պատասխանել, երբ «գա դրա ժամանակը»: Ռուսաստանի նախագահի հաջորդ ընտրությունները նշանակված են 2018 թվականի մարտին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս