
Թրամփը նոր որոշում է ընդունել

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է ընդունել դուրս գալ Կլիմայի վերաբերյալ փարիզյան համաձայնագրից: Այդ մասին հայտնել է Axios լրատվական ընկերության կայքը՝ վկայակոչելով աղբյուրներ, որոնք տեղեկատվություն ունեն համապատասխան որոշման վերաբերյալ:
Նշվում է, որ համաձայնագրից դուրս գալու մանրամասները մշակվում են պաշտոնյաների ոչ մեծ խմբի կողմից, որի մեջ մտնում է Շրջակա միջավայրի պահպանության գործակալության ղեկավար Սքոթ Պրյուիտը:
G7-ի ղեկավարները գագաթնաժողովի ընթացքում փորձել են, ի թիվս այլ բաների, միասնության հասնել կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի հարցում, սակայն մայիսի 27ժին ամփոփիչ հռչակագրում հարկադրված են եղել ընդունել իրենց պարտությունը ԱՄՆ-ի բռնած դիրքի պատճառով, որը չի միացել Փարիզյան համաձայնագրի շուրջ կոնսենսուին, հաղորդել էՌԻԱ Նովոստին: