ԱՄՆ-ում Թրամփի իմպիչմենտի կողմնակիցների թիվն ավելացել է մինչև 43 տոկոս. հարցում
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի օգտին հանդես եկող ամերիկացիների թիվն ավելացել է մինչեւ 43 տոկոս: Այդ մասին վկայում են հարցման արդյունքները, որն անցկացրել են Politico հրատարակությունը եւ Morning Consult ընկերությունը:
Մեկ շաբաթ առաջ Թրամփի ինպիչմենտի օգտին հանդես էր գալիս հարցված
ամերիկացիների 38 տոկոսը: Հարցման տվյալների համաձայն, Թրամփի իմպիչմենտին դեմ է արտահայտվում դրա մասնակիցների 45 տոկոսը: Անցած շաբաթ այդ ցուցանիշը
կազմում էր 46 տոկոս:
Նշվում է, որ իմպիչմենտի կողմնակիցների կեսից ավելին հայտարարել է, թե նախագահի պաշտոնազրկման ընթացակարգը պետք է կայանա «անկախ այն բանից՝ կատարել է նա արդյոք իմպիչմենտի ենթակա իրավախախտումներ, թե ոչ»:
Մայիսի 25-30ին անցկացված հարցմանը մասնակցել է 1991 մարդ: Վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 2 տոկոսային կետը, հաղորդեէ ՌԻԱ Նովոստին: