Բաժիններ՝

Պահպանողականները կարող են կորցնել մեծամասնությունը բրիտանական խորհրդարանում. Times

Մեծ Բրիտանիայում կառավարող Պահպանողական կուսակցությունը վաղաժամկետ համընդհանուր ընտրությունների արդյունքում կարող է 20 տեղ կորցնել խորհրդարանում՝ այդպիսով կորցնելով բացարձակ մեծամասնությունը Համայնքների պալատում: Այդ մասին հայտնել է The Times թերթը՝ վկայակոչելով YouGov սոցիոլոգիական ծառայության ուսումնասիրությունը, որում հաշվի են առնել ընտրողների տրամադրությունը երկրի յուրաքանչյուր ընտրատարածքում:

Նկատի առնելով այն, որ Լեյբորիստական կուսակցության աճող ժողովրդականությունը, ընդհակառակը, նրան թույլ կտա իր ներկայությունն օրենսդիր մարմնում ավելացնել 30 մարդով, ընտրությունների արդյունքը կարողէ դառնալ այսպես կոչված «առկախված» խորհրդարանը, երբ կուսակցություններից ոչ մեկը չի ունենա 326 տեղի բացարձակ մեծամասնությունը, որն անհրաժեշտ է կառավարություն ձեւավորելու համար:

YouGov-­ի կողմից ներկայացված մոդելի համաձայն, ընտրությունների արդյունքներով՝ թորիները կստանան 310 պատգամավորական աթոռ (նախքան խորհրդարանի արձակումը 330 էր), իրենց հերթին լեյբորիստներն իրենց ներկայությունը Համայնքների պալատում 229 պատգամավորից կավելացնեն մինչեւ 257:

Ինչպես սպասվում է, Շոտլանդիայի ազգային կուսակցությունը խորհրդարան կանցկացնի իր 50 անդամների, իսկ «Լիբերալ դեմոկրատները»՝ 10: Բրիտանացի պատգամավորներն ապրիլին պաշտպանել են Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյի՝ հունիսի 8­-ին վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկությունը:

Բրիտանական կառավարության ղեկավարի մտահղացմամբ՝ դրանք պետք է ավարտվեն պահպանողականների համոզիչ հաղթանակով եւ խորհրդարանում զգալիորեն ամրապնդեն նրանց դիրքերը ԵՄ­-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացի ակտիվ փուլի նախաշեմին, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս