Բաժիններ՝

Մահացել է Ջեյմս Բոնդի ընկերուհու դերը խաղացած դերասանուհին՝ Մոլլի Փիթերսը

Կյանքի 76­-րդ տարում վախճանվել է բրիտանացի դերասանուհի Մոլլի Փիթերսը, որը հայտնի է բոնդապատումի «Գնդաձեւ կայծակ» ֆիլմից։

Դերասանուհու մահվան մասին տեղեկատվությունը հայտնվել է Ջեյմս Բոնդին նվիրված պաշտոնական Twitter­օգտահաշվում: «Մենք վիշտ ապրեցինք՝ իմանալով, որ մահացել է Մոլլի Փիթերսը՝ 75 տարեկան հասակում»,­-հաղորդվում է փոսթում: Դերասանուհու մահվան պատճառը չի հայտնվում:

«Գնդաձեւ կայծակը»՝ Բոնդի մասին չորրորդ ֆիլմը, որում գլխավոր դերը կատարել է Շոն Քոներին, էկրան է բարձրացել 1965 թվականին: Դերասանուհին նկարահանվել է «Դեղին վանականների գաղտնիքը», «Էքսպերիմենտ» (1966) ֆիլմերում եւ «Թատրոնը բազկաթոռում» սերիալում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031