
Բրազիլիայի Գերագույն դատարանը ոստիկանությանը թույլատրեց կոռուպցիայի գործով հարցաքննել նախագահին

Բրազիլիայի Գերագույն դատարանը որոշել է երկրի նախագահ Միշել Տեմերին հարցաքննել կոռուպցիայի գործով: Այդ մասին հայտնել է բրազիլական Jornal Nacional հրատարակությունը:
Բրազիլիայի Գերագույն դատարանի ղեկավար Էդսոն Ֆաչինը որոշել է, որ հարցաքննությունը պետքէ կատարվի տասն օրվա ընթացքում: Տեմերն իրավունք ունի պատասխանները ֆեդերալ ոստիկանություն ուղարկել գրավոր տեսքով:
Ավելի վաղ Globo-ի լրագրողները Գերագույն դատարան են ուղարկել ձայնագրություն, որում ձայնագրված է, ենթադրաբար, Տեմերի եւ JBS ընկերության բարձրաստիճան կառավարիչների մեկի խոսակցությունը:
Այդ խոսակցության ընթացքում Տեմերը հավանություն է տալիս լռելու համար Պատգամավորների պալատի նախկին ղեկավար Էդուարդ Կունիեին կաշառք տալուն, որը որպես վկա է հանդես գալիս կոռուպցիայի գործով:
Դրանից հետո Բրազիլիայի Գերագույն դատարանը որոշում է կայացրել նրա դեմ կոռուպցիայի վերաբերյալ հետաքննություն սկսել: Տեմերն ինքը պնդում է իր անմեղությունը եւ հայտարարում, թե մտադիր է չէ պաշտոնաթող լինել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: