
Ռոբերտ դե Նիրոն ԱՄՆ-ում ստեղծված իրադրությունը որակել է «անմիտ տրագիկոմեդիա»

Ամերիկացի դերասան Ռոբերտ դե Նիրոն քննադատել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը, հայտարարելով, որ հանրապետականի ղեկավարության ներքո երկիրը վերածվել է «անմիտ տրագիկոմեդիայի»: Այդ մասին հայտնել է The Guardian-ը:
Արտիստը ելույթ է ունեցել Բրաունյան համալսարանում դիպլոմների հանձնման արարողությանը: Դե Նիրոն կոչ է արել շրջանավարտներին՝ ամեն ինչ անել, որպեսզի կասեցվի Միացյալ Նահանգներում տեղի ունեցող խելացնորությունը:
Դե Նիրոն քանիցս հանդես է եկել Թրամփի դեմ: 2016 թվականի նոյեմբերին նա նախագահական ընտրություններում հանրապետականի հաղթանակից ստացած իր զգացողությունները համեմատել է այն բանի հետ, ինչ զգացել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ին կատարված ահաբեկչությունից հետո, երբ «Ալ Քաիդա»-ի մահապարտների ինքնաթիռները մխրճվեցին Նյու Յորքում Համաշխարհային առեւտրի կենտրոնի երկվորյակ աշտարակների եւ Պենտագոնի շենքի մեջ:
Ռոբերտ դե Նիրոն ամերիկացի դերասան է եւ պրոդյուսեր: Նա նկարահանվել է, մասնավորապես, «Տաքսիստը», «Չար փողոցներ», «Փառահեղ տղաները» ֆիլմերում: