Բաժիններ՝

Վաշինգտոնում Թրամփի հյուրանոցում ձերբակալվել է զինված տաղամարդ

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում գտնվող Trump International Hotel­ում ձերբակալվել է տղամարդ, ով ունեցել է ատրճանակ, ինքնաձիգ և 90 փամփուշտով զինամթերք: Այդ մասին տեղեկացնում է NBC հեռուստաընկերությունը:

Նրա տեղեկություններով՝ կեսգիշերին Փենսիլվանիա նահանգից 43­-ամյա տղամարդը հյուրանոցին է մոտեցել ավտոմեքենայով, որում թաքցված է եղել ավստրիական Glock­23 ատրճանակ և ամերիկյան Bushmaster ինքնաձիգ: Դրանում նաև հայտնաբերվել է 90 փամփուշտ: Տղամարդը սպառնալիքներ է բացականչել, սակայն դեռևւս հայտնի չէ, թե ում նկատմամբ:

Ձերբակալվածին ներկայացվել է անօրինական զենք թաքցնելու մեղադրանք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031