
«Աննորմա՛լ». Թրամփն ամոթանք է տվել Քեթի Գրիֆինին իր կտրված գլխով լուսանկարները հրապարակելու համար

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր երեխաները ծանր են տարել զանգվածային լրատվամիջոցներում կատակերգու դերասանուհի Քեթի Գրիֆինի լուսանկարների հրապարակումը, որտեղ նա ձեռքում պահում է իր արյունաշաղախ գլխի մուլյաժը։
«Քեթի Գրիֆինը պետք է ամաչի: Իմ երեխաների, հատկապես 11-ամյա որդուս՝ Բերոնի համար ծանր է դա տանել: Աննորմա՛լ»,-գրել է Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում: Ավելի վաղ TMZ լրատվական պորտալը հրապարակել է Գրիֆինի լուսանկարները, որոնց հեղինակը լուսանկարիչ Թայլեր Շիլդսն է, որը հայտնի է իր սկանդալային գործերով:
Հրապարակումը բուռն արձագանք է հարուցել սոցիալական ցանցերում, իսկ լուսանկարների ստուգմամբ սկսել է զբաղվել ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: