Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ-ի հակաահաբեկչական ստորաբաժանումների ղեկավարների երկօրյա հավաքը
ԱՊՀ-ի երկրների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների հակաահաբեկչական ստորաբաժանումների ղեկավարներն Դուշանբեում ամփոփել են ԱՊՀի երկրների պատկան մարմինների «Դուշանբե-Հակաահաբեկչություն-2017» համատեղ հակաահաբեկչական վարժանքների առաջին փուլի արդյունքները: Այդ մասին լրագրողներին հայտնել է ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար ոստիկանության գեներալգնդապետ Անդրեյ Նովիկովը:
Վարժանքների առաջին փուլը տեղի է ունեցել մայիսի 23-26-ին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի տարածքում: Դուշանբեում ԱՊՀ-ի ՀԱԿ-ի հովանու ներքո սկսվել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների հակաահաբեկչական ստորաբաժանումների ղեկավարների երկօրյա հավաքները՝ ԱՊՀ-ի կանոնադրային մարմինների, Շանհայի համագործակցության կազմակերպության տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցի, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ:
«Վարժանքների առաջին փուլն արդեն կայացել է: Այն տեղի է ունեցել մայիսի 23-36-ին. վեց պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի օպերատիվ ստորաբաժանումները մշակել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող օբյեկտների նկատմամբ համաձայնեցված գործողությունների բաղադրիչները»,-ասել է Նովիկովը, նշելով, որ «այսօր մեկնարկում է վարժանքների երկրորդ փուլը»:
Դուշանբե-Հակաահաբեկչություն-2017»-ը առաջին վարժանքներն են, որոնք ԱՊՀ-ի մասնակից պետությունների հակաահաբեկչական կենտրոնի կողմից անցկացվում են Համագործակության երկրների զինված ուժերի ներգրավմամբ: Դրանց եզրափակիչ փուլը (ուժային փուլը), որը ներառումէ կենսականորեն կարեւոր օբյեկտում (հանրապետական հեռուստակենտրոն) պատանդների ազատման եւ պայմանական ահաբեկիչների վնասազերծման հակաահաբեկչական գործողությունը, ինչպես նաեւ Տաջիկստանի սահմանն անցած ելուզակախմբերի շրջափակման եւ ոչնչացման զորային գործողությունը մայիսի 31-ին մեկնարկել են Տաջիկստանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: