Իսպանիայի կառավարությունը կարող է խնդրել դատարանին՝ կարգադրել անջատելու ընտրատեղամասերի էլեկտրականությունը Կատալոնիայի անկախության շուրջ անօրինական հանրաքվեի օրը, որը նշանակված է հոկտեմբերի 1-ին:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը թվիթերյան իր միկրոբլոգում կոչ է արել բոլորին աղոթել «Հարվեյ» և «Իրմա» փոթորիկների օրինակով Միացյալ Նահանգներում նոր ավերածությունների առաջացման համար:
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը 2017 թվականին ռեկորդային թվով՝ 379 մարդ է ձերբակալել, որոնք կասկածվում են ահաբեկչական գործողություն կատարելու մտադրության մեջ:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) կարծում է, որ անհրաժեշտ է անսալ Իսպանիայի Սահմանադրական դատարանի (ՍԴ) եւ Գլխավոր կորտեսների (խորհրդարանի) որոշումներին:
«Անդամակցությունը ողջունել է ժողովուրդը, և նույնիսկ հանրաքվե անցկացնելու դեպքում դուք կհամոզվեք, որ դա ժողովրդի բացարձակ մեծամասնության ցանկությունն է եղել»,- ասաց Գ.Մելիքյանը` համոզվածություն հայտնելով, որ ժողովուրդը ԵԱՏՄ «բարիքները» կզգա այն ժամանակ, երբ արդյունքները լինեն տեսանելի:
ԱՄՆ պետդեպարտամենտը Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել Մեհման Ալիևի վրայից հանել բոլոր ավելորդ մեղադրանքները, նրա նկատմամբ իրականացնել արդար դատաքննություն և չխոչընդոտել «Թուրան» լրատվական գործակալության գործունեությանը:
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկել է Սիրիայի խաղաղության շուրջ՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի կողմից գլխավորվող բանակցությունների 6-րդ փուլը:
«Կանխատեսելիությունը ՄԻԵԴ-ում բավականին ակնհայտ է` նկատի ունենալով նախադեպային իրավունքի դրսևորումը: Մեր հիմքերը բավականին անխոցելի են և ապացույցները բավականին պինդ ու ամբողջական, որ իրենց ամբողջության մեջ հիմնավորում են, որ այն նույն ապրիլյան պատերազմի գործողությունների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի և անհատների կողմից իրականացվել են ոչ միայն կյանքի իրավունքի դեմ, այլև խոշտանգումների դրսևորումներ, գույքի վնասման, մարմնական վնասվածքներ հասցնելու»:
Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քեռնը եւ արտաքին գործերի նախարար Սեբաստյան Կուրցը մերժել են եվրոգոտու ընդլայնման վերաբերյալ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի արած առաջարկությունը:
Էռնեկյանի խոսքով` մանր քայլերով ապագան պետք է կերտել հայրենիքում: «Այստեղ մենք պետք է ներդնենք մեր սփյուռքի ջանքերը, քանի որ ապագան այստեղ է եւ դա նաեւ իմ նպատակն է»,-հավելեց բարերարը:
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննարկվում են բազմաթիվ գործեր, որտեղ ուղղակի և անուղղակի քննարկվում է Ղարաբաղի ոչ թե միջազգային կարգավիճակի հարցը, այլ պետության ատրիբուտիկային վերաբերող հարցերը, որովհետև պետությունը որպես այդպիսին ունի մի շարք հատկանիշներ, որոնք սահմանված են Մոնտեվիդիոյի կոնվենցիայով:
Մոսկվայում սեպտեմբերի 13-ին ավելի քան 100 հազար մարդ է տարահանվել շենքերից եւ շինություններից՝ պայթյունների սպառնալիքի վերաբերյալ անանուն ահազանգերի պատճառով:
Հարցի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանից հետաքրքրվեց ՌԴ-ի «սև ցուցակում» հայտնված հայ քաղաքացիների ճակատագրից:
«Մեր ծառայության միջոցով մենք մինչև հիմա ուղարկել ենք 15 հազարից ավելի նամակներ: Շուրջ 6000 դեպքում մեր խնդրանքը բավարարվել է: ԵԱՏՄ-ն անկանոն միգրացիայի հարցերի հետ կապված չունի ռեգուլյացիաներ»:
Տաջիկստանի Լեռնային Բադախշանի ինքնավար մարզի (ԼԲԻՄ) վարչական կենտրոնի՝ Խորոգ քաղաքի օդանավակայանի տնօրենը զոհվել է՝ նախագահ Էմոմալի Ռահմոնին փոխադրող ուղղաթիռը Դուշանբե ճանապարհելիս:
«Միջազգային հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվել է այս հարցը, որին մեկ դեմ արտահայտվող է եղել, ու այդ դեմը ես եմ եղել»,- այսօր Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի քննարկման ժամանակ ասաց նախագծի հարակից զեկուցող, «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը:
ԱՄՆ-ի երեսունիններորդ նախագահ դեմոկրատ Ջիմի Քարտերը Միացյալ Նահանգների ներկայիս քաղաքական համակարգը բնութագրել է որպես «օլիգարխիա»:
«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Բոստանջյանը հարցով դիմեց հիմնական զեկուցողին. «Հասկանալի է, որ դիվանագիտական այդ հանդիպումների ժամանակ մի բան պետք է ստորագրենք, այդուհանդերձ, դուք ի՞նչ եք կարծում՝ նման տիպի համաձայնագրերն ընդհանրապես ՀՀ-ին ի՞նչ կարող են տալ»:
ԱՄՆ-ում 79 տարեկան հասակում վախճանվել է դերասան Ֆրենկ Վինսենթը, որն առավել հայտնի է մաֆիական կլանի պարագլուխ Ֆիլ Լեոտարդոյի դերով «Սոպրանո կլանը» սերիալում:
Ռուսաստանի եւ Բելառուսի տարածքում մեկնարկել են «Արեւմուտք-2017» համատեղ ռազմավարական զորավարժությունները:
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հրապարակել է 2017 թվականի ֆիսկալ տարվա թափանցիկության զեկույցը:
Հոլիվուդ քաղաքի (Ֆլորիդայի նահանգ) ծերանոցում, որտեղ «Իրմա» փոթորիկից հետո չկար էետրաէներգիա եւ չէին աշխատում օդորակիչները, զոհվածների թիվը հասել է ութի:
Առնվազն 15 մարդ է զոհվել այն բանից հետո, երբ նավը շրջվել է Հնդկաստանի Յամունա գետում:
Կուբայի մայրաքաղաքում ավելի քան 4 հազար բնակելի շինություն է տուժել «Իրմա» փոթորկի հետեւանքով, որը հանգստյան օրերին մոլեգնել է կղզում:
Առնվազն 25 մարդ է զոհվել Մալայզիայի մայրաքաղաք Քուալա Լումպուրի հյուսիս – արեւելքում մուսուլմանական ընտանիքների երեխաների գիշերօթիկ դպրոցում սեպտեմբերի 14-ին բռնկած հրդեհի հետեւանքով:
ՄԱԿ-ի Աանվտանգության խորհուրդը պահանջել է անհապաղ դադարեցնել բռնությունը Մյանմայի Ռաքհայնի նահանգում:
ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի 3,7 միլիոնից ավելի տներ ու ձեռնարկություններ դեռեւս առանց էլեկտրաթներգիայի են մնում այստեղ մոլեգնած «Իրմա» փոթորկից երեք օր հետո: Սեպտեմբերի 11-ից վերականգնվել է էլեկտրաԷներգիայի մատակարարումը երեք միլիոն սպառողներ: Այս մասին հայտնել է Ֆլորիդայի նահանգապետ Ռիք Սքոթը:
Բելֆասթում (Հյուսիսային Իռլանդիա) Harland & Wolff-ի կենտրոնակայանի շենքում բացվել է «Տիտանիկ» հյուրանոցը:
Չժան Իվեն անունով հրաշամանուկ աղջիկը տասը տարեկան հասակում ընդունվել է Չինաստանի Հենանի նահանգի Շանցյու քաղաքի Տեխնոլոգիական ինստիտուտ: Այդ մասին գրել է «Ժենմին ժիբաո» թերթը:
Հնդկաստանի անտառային գերատեսչության աշխատակիցները տասներկու սատկած կապիկներ են հայտնաբերել անտառի բացատում: