Ֆլորիդայի 3,7 միլիոնից ավելի տներ ու ձեռնարկություններ հոսանքազրկված են «Իրմա»-ի պատճառով
ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի 3,7 միլիոնից ավելի տներ ու ձեռնարկություններ դեռեւս առանց էլեկտրաթներգիայի են մնում այստեղ մոլեգնած «Իրմա» փոթորկից երեք օր հետո: Սեպտեմբերի 11-ից վերականգնվել է էլեկտրաԷներգիայի մատակարարումը երեք միլիոն սպառողներ: Այս մասին հայտնել է Ֆլորիդայի նահանգապետ Ռիք Սքոթը:
«Սեպտեմբերի 13-ի կեսօրի դրությամբ հոսանքազրկված է ավելի քան 3,7 մլն սպառող: Երկուշաբթի օրվա երեկոյից վերականգնված է երեք միլիոն տների ու ձեռնարկությունների էլեկտրամատակարարումը»,- ընդգծվում է հաղորդագրության մեջ, որը հրապարակված է նահանգապետի կայքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: