Պենտագոնը եւ ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտը մշակել են Ուկրաինային հակատանկային հրթիռների եւ այլ սպառազինության մատակարարումների պլան, Սպիտակ տնից հավանություն առայժմ չի ստացվել:
Հերբերտ Զալբերը օգոստոսի 15-ից կթողնի Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցչի իր պաշտոնը, ինչի մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԵՄ-ի մի աղբյուրի:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ, ինչի մասին ասված է գերատեսչության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
ՌԴ-ից Միացյալ Նահանգների դիվանագետների վտարման պատասխանի տարբերակները ներկայում քննարկվում են, դրա վերաբերյալ հայտարարություն կարվի ավելի ուշ:
ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը Թբիլիսիում կայացած պաշտոնական ընթրիքի ընթացքում Վրաստանի իշխանություններին է փոխանցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը:
Էնթոնի Սկարամուչին Սպիտակ տան հաղորդակցությունների տնօրենի պաշտոնը թողնում է նշանակումից ընդամենը 10 օր անց:
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից ռուսական C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի հնարավոր ձեռքբերման առնչությամբ:
89 տարեկան հասակում կյանքից հեռացել է ֆրանսիական կինոյի ամենամեծ աստղերից մեկը՝ Ժաննա Մորոն:
Ուկրաինայի քաղաքացին 17 տարի Ադրբեջանում գերության մեջ է եղել, և գերությունից ազատվել է միայն ոստիկանական հատուկ գործողությունների արդյունքում:
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան երկրի խորհրդարանի ստորին պալատ՝ Սեյմ է ուղարկել իր կողմից վետո դրված երկու օրինագիծ, որոնք առնչվում էին դատական համակարգում փոփոխություններին:
ԱՄՆ-ը եւ Մերձբալթիկայի երկրները պատրաստ են ընդլայնելու ռազմավարական համագործակցությունն անվտանգության ոլորտում: Այս մասին լրագրողներին հայտնել է Լատվիայի նախագահ Ռայմոնդաս Վեյոնիսը՝ ամփոփելով ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսի հետ Լատվիայի, Լիտվայի եւ Էստոնիայի նախագահների հանդպման արդյունքները:
ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսն, ով երկօրյա այցով Էստոնիայում է, հայտարարել է, որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի երկրների համար վտանգ է ներկայացնում, և ԱՄՆ-ն ամեն ինչ կանի, որպեսզի կանխի այդ:
Աֆղանստանի անվտանգության ուժերի աշխատակիցները ոչնչացրել են այն բոլոր զինյալներին, որոնք մասնակցել են Քաբուլում Իրաքի դեսպանատան վրա հարձակմանը:
Եվրամիության (ԵՄ) երկրների քաղաքացիների համար Մեծ Բրիտանիա ազատ մուտքը կփակվի 2019 թվականի գարնանը ԵՄ-ից թագավորության դուրս գալով: Այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի վարչապետի դիվանատան աշխատակցի հայտարարությունը:
Հուլիսի 31-ին 89 տարեկան հասակում կյանքից հեռացել է ֆրանսիացի կինոդերասնուհի Ժաննա Մորոն:
Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Բրիգիտտե Ցիպրիսը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից հավանություն տալը միջազգային նորմերի խախտում է անվանել:
Երկրորդ պայթյունն է որոտացել Աֆղանստանի մայրաքաղաքում Իրաքի դեսպանատան շրջանում, հաղորդել է Tolo News հեռուստաալիքը:
Գերմանիայում Սոցիալ-դեմոկրատական կուսակցության վարչապետի թեկնածու Մարտին Շուլցն անդրադարձել է Թուրքիայում մահապատժի ընդունման հարցին:
Եզդիների ցեղասպանությունից փրկված 12 տարեկան Իմադ Թամոն օրերս կարողացել է գտնել իր մորը, որը երեք տարի առաջ նույնպես փրկվել եւ իր վեց երեխաներից չորսի հետ մեկնել է Կանադա:
Քատարը մերժում է ճգնաժամից դուրս գալու երկխոսության համար այն պայմանները, որոնք շարադված են Մանամայում կայացած հանդիպման արդյունքներով Էմիրությունը բոյկոտած երկրների արտագործնախարարությունների ղեկավարների հայտարարության մեջ:
Աֆղանստանի մայրաքաղաքում մահապարտը պայթեցրել է իրեն Իրաքի դեսպանատան մոտ:
Հնդկաստանի Օրիսայի նահանգում առնվազն 14 մարդ է զոհվել, եւս վեցը տուժել կայծակի հարվածների հետեւանքով, հաղորդել է Odisha Sun Times հրատարակությունը:
Սահմանադրական ասամբլեայի ընտրության օրվա ցույցերի ընթացքում սպանվել են 11 և գրեթե 100 մարդ ձերբակալվել են:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի բարձրաստիճան խորհրդականները մի շարք պատժամիջոցներ են պատրաստում Չինաստանի նկատմամբ: Այս մասին Միացյալ Նահանգների վարչակազմի երկու պաշտոնյաներ հայտնել են Politico թերթին, որոնց անունները չեն հայտնում:
ԿԺԴՀ-ին հաջողվել է հաջողությամբ յուրացնել մարտագլխիկով մթնոլորտի խիտ շերտերի հաղթահարման տեխնոլնոգիան, ինչը հանգուցային գործոն է միջմայցամաքային բալիստիկ հրթիռի (ՍԲՀ) ստեղծման համար:
ԱՄՆ-ի Ալաբամայի նահանգում տասներկու կալանավորներ են փախուստի դիմել բանտից: Հուլսի 30-ին այս մասին հաղորդել է ABC հեռուստաալիքը:
Այս պահին ընդդիմության կողմից կազմակերպվող՝ բողոքի ակցիաների ընթացքում զոհվել է ավելի քան 110 մարդ, հազարավորները տուժել են: Իշխանությունները ձերբակալել են ցույցերի շուրջ 4,9 հազար մասնակիցների, որոնցից գրեթե 1,4 հազարը մինչ օրս մնում է կալանքի տակ։
Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանության անանուն աղբյուրը տեղեկացրել է, որ ամերիկյան դիվանագիտական անձնակազմն ունի 1100 աշխատակիցներ ներառյալ Ռուսաստանի քաղաքացիների: Ամերիկացի դիվանագետների թիվը հասնում է 300-ի:
Russia Today հեռուստաալիքը հայտնել է Սիրիայի Հոմս նահանգում իր հետ համագործակցող լրագրողի զոհվելու մասին։
Ըստ որոշ հաշվարկների՝ մոտ ապագայում իրավաբանների թիվը 10 անգամ կկրճատվի։