Մոսկվայի շրջանում գտնվող «Պարկ Պատրիոտում» մեկնարկում է «Միջազգային բանակային խաղեր-2017» մրցույթը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրի անվտանգության նախարար, գեներալ Ջոն Քելիին նշանակել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար:
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Հյուսիսային Կորեայի կողմից «աճող վտանգի» համար պատասխանատու է անվանել Ռուսաստանին և Չինաստանին:
Չինստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Հյուսիսային Կորեայի կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակումը և Փհենյանին կոչ է արել հետևել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին:
ԱՄՆ հայտնի հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը, ում մոտ վերջերս ուղեղի քաղցկեղ են ախտորոշել, վերադարձել է Արիզոնա նահանգ բուժվելու:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:
Ֆրանսիական Air France ավիաընկերությունը հուլիսի 30-ից մինչև օգոստոսի 1-ը ներառյալ դադարեցրել է թռիչքները Վենեսուելա:
Նախօրեին ամերիկացի օրենսդիրները հազվագյուտ համերաշխությամբ քվեարկեցին հօգուտ օրինագծի, որով աննախադեպ խստության պատժամիջոցներ են կիրառելու Ռուսաստանի նկատմամբ: Այս փաթեթը ծանր հարված է Մոսկվայի թե ռազմական, թե տնտեսական կարողություններին՝ այն կարողություններին, որոնց ապավինելով՝ պաշտոնական Երևանը շարունակում է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ում և ԵՏՄ-ում՝ ճանաչելով Ռուսաստանին որպես «ռազմավարական դաշնակից»:
Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսը հայտարարել էր, որ Թրամփի մրցակից Քլինթոնի կուսակիցները՝ Դեմոկրատական կուսակցության անդամները, փաստացիորեն, համագործակցել են Ուկրաինայի դեսպանության հետ և փորձել վարկաբեկիչ տեղեկություններ տարածել Քլինթոնի մրցակիցների դեմ։
Թուրքական դատարանը պայմանական ազատ է արձակել «Ջումհուրիեթ» թերթի յոթ լրագրողների, ովքեր ձերբակալվել էին Քրդական աշխատավորական կուսակցության հետ կապեր ունենալու մեղադրանքով:
Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեն կոչ է արել Չինաստանի և Ռուսաստանի հետ համագործակցաբար ազդեցություն գործել Հյուսիսային Կորեայի վրա, որը հուլիսի 28-ին կրկին բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ:
Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը հրաժարական է տվել երկերի Գերագույն դատարանի կայացրած որոշումից հետո, որով վերջինս որակազրկել է Շարիֆին:
Հյուսիսային Կորեան հերթական հրթիռն է փորձարկել:
«Բոլորը գիտեն, որ Վերին Լարսը վստահելի սահման չէ։ Տարին մի քանի ամիս փակվում է եղանակների պատճառով, և այլն։ Վերջին երկու տարիների ընթացքում և՛ իշխանությունները, և՛ ձեռներեցները բողոքում են՝ սահմանը կամ փակ է, կամ ճանապարհը վատ վիճակում է, նաև ՌԴ մուտք գործելիս՝ փող են շորթում»։
Ֆրանսիական «La lettre Diplomatique» պարբերականի հուլիսյան համարում լույս է տեսել հոդվածաշար՝ նվիրված Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:
Հայաստանի իշխանությունները ցանկություն և քաղաքական կամք դրսևորեցին պահպանելու ԵԱՀԿ հետ համագործակցության այս կարևոր գործիքը: Սակայն, չնայած հայկական կողմի, ԵԱՀԿ գերմանական և ավստրիական նախագահությունների և մասնակից պետությունների ու ԵԱՀԿ Քարտուղարության գործադրած ջանքերին և ցուցաբերած աջակցությանը, ցավոք, հնարավոր չեղավ երկարաձգել գրասենյակի մանդատը ԵԱՀԿ մեկ մասնակից պետության՝ Ադրբեջանի կողմից կոնսենսուսի սկզբունքի չարաշահման պատճառով: Ադրբեջանը Բաքում ԵԱՀԿ գրասենյակը փակելուց հետո վարում է Հարավային Կովկասում ԵԱՀԿ դաշտային ներկայության վերացման հստակ ու հետևողական քաղաքականություն:
Լեհաստանի ոստիկանությունը եւ Ներքին ավտանգության գործակալությունը (ՆԱԳ) կազմում են «Օրենք եւ արդարություն» կառավարող կուսակցության կառավարության հակառակորդների ցուցակներ:
Կատարի ԱԳՆ ղեկավար Մուհամմադ բեն Աբդուռռահման Ալ Թանին ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել՝ կարգավորելու Պարսից ծոցի ճգնաժամը:
Եվրամիությունը (ԵՄ) եւ Հարավային Ամերիկայի ընդհանուր շուկայի (Մերկոսուր) երկրները հուսով են ազատ առեւտրի համաձայնագրի շուրջը բանակցություններն ավարտելու մինչեւ տարեվերջ, Wirtschaftswoche թերթին հայտարարել է Բրազիլիայի կողմից բանակցությունների ղեկավար Ռոնալդու Կոստա Ֆիլիուն։
Չնայած ԱՄՆ-ում ՌԴ դեմ պատժամիջոցների կիրառմանը՝ Մոսկվան անում է ամեն հնարավորը, որպեսզի նորմալացնի Վաշինգտոնի հետ երկկողմանի հարաբերությունները:
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Սանկտ Պետերբուրգում ահաբեկչական ակտեր նախապատրաստելու համար Կենտրոնական Ասիայից ներգաղթած 7 անձ է ձերբակալել:
Միացյալ Նահանգների Հյուսիսային Կարոլինա նահանգում էլեկտրաէներգիայի վթարային անջատման պատճառով կղզիներից տարհանվելու է շուրջ 10 հազար զբոսաշրջիկ:
Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը պաշտոնաթողություն է խնդրել այն բանից հետո, երբ հուլիսի 28-ին Գերագույն դատարանը նրան հեռացրել է պաշտոնից կոռուպցիայի կասկածանքի առնչությամբ:
Պակիստանի Գերագույն դատարանը հուլիսի 28-ին որոշել է պաշտոնից արձակել երկրի վարչապետ Նավազ Շարիֆին՝ կառավարության ղեկավարի եւ նրա ընտանիքի նկատմամբ կոռուպցիայի կասկածանքների հետաքննության արդյունքներով, հաղորդել է Dawn թերթը:
Հնդկաստանում հեղեղումների պատճառով 2017 թվականի ընթացքում մահացել է շուրջ 600 մարդ:
Ղրղզստանում կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու նպատակով 41 գործիչ իրենց թեկնածությունն են ներկայացրել երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հիասթաված է Սենատում Obamacare բժշկական ապահովագրության ծրագրի քվեակությունից եւ կարծում է, որ Կոնգրեսը ճիշտ չի մոտեցել այդ հարցի լուծմանը:
Արդեն կարելի է վստահաբար ասել՝ ռուս-ադրբեջանական հարաբերություններում ինչ-որ բան խառնվել է։ Պատճառների մասին, երեւի, դատողություններ անելու հարկ չկա, դրանք ի հայտ կգան ինքնին։ Փաստ է, որ Բաքվի քարոզչությունը սկսել է երկու թեմա զարգացնել։ Առաջինը Ռուսաստանի իշխանության մեջ էթնիկ հայերի ներկայությունն է։ Փորձ է արվում Մոսկվա-Բաքու տարաձայնությունները ներկայացնել որպես «առանձին ուժերի սադրանք, որի թիկունքում Ռուսաստանի հայկական կառույցներն են եւ ազգությամբ հայ պաշտոնյաները»։
Վենեսուելայի բնակչության շուրջ 90 տոկոսը միացել է երկօրյա գործադուլին, որը կազմակերպել էին Սահմանադրական ասամբլեայի գումարման հակառակորդները:
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը կարգադրել է Վենեսուելայում գտնվող ամերիկացի դիվանագետների ընտանիքներին լքել երկիրը: