Բաժիններ՝

Մոսկվայում մեկ օրում ավելի քան 100 հազար մարդ են տարահանել ականապատման մասին զանգերի պատճառով

Մոսկվայում սեպտեմբերի 13-ին ավելի քան 100 հազար մարդ է տարահանվել շենքերից եւ շինություններից՝ պայթյունների սպառնալիքի վերաբերյալ անանուն ահազանգերի պատճառով: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է իրազեկ մի աղբյուր:

Նրա տվյալներով՝ սեպտեմբերի 13-ին օրվա ընթացքում Մոսկվայի արտակարգ ծառայություններում 65 անանուն զանգ է ստացվել ավելի քան 70 օբյեկտներում պայթյունների սպառնալիքի մասին: «Դրանք ուսումնական հաստատություններ են, առեւտրական կենտրոններ, կայարաններ, հյուրանոցներ, այլ հասարակական շենքեր»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նրա տվյալներով՝ ստուգման ժամանակ տարահանման է ենթարկվել ավելի քան 100 հազար քաղաքացի:

Նախօրյակին աղբյուրը հայտնել է, որ ահաբեկչական գրոհների մասին կանխահայտորեն սուտ հաղորդումների փաստով հարուցվել է քրեական գործ: Օպերատիվ աշխատանքին միացել են հատուկ ծառայությունների աշխատակիցներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930