Ըստ աղբյուրի՝ նոր անվտանգության գոտու մեջ կմտնեն Էր-Ռաստան և Թել-Բիսա բնակավայրերը:
Պորտուգալիայի ծովափնյա Ալմանդա բնակավայրում թեթև ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ծովափին՝ մահ պատճառելով մեկ տղամարդու և մեկ երեխայի:
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Ռամզի Էզելդին Ռամզին հանդիպումներ է ունեցել ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինի և ԱԳ նախարարի տեղակալ Գենադի Գատիլովի հետ:
Հուլիսի վերջի տվյալներով՝ մեկ ամսում ավելի քան 700 հազար ռուսաստանցի է ժամանել թուրքական Անթալիա. տարեսկզբից առողջարան է այցելել 2 միլիոնից ավելի ռուսաստանցի զբոսաշրջիկ:
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) առաջնորդ Մարտին Շուլցի վարկանիշն ամենացածր նշագծին է հասել Բունդեսթագի առաջիկա ընտրություններում հունվարին կանցլերի թեկնածու առաջադրվելու պահից ի վեր:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցների փաթեթը:
Բեռլինում օգոստոսի 1-ին գործարկել են դեմքերի ավտոմատ ճանաչման համակարգ, որը մշակվել է ԱՄՆ-ում: Առայժմ թեստային ռեժիմով:
Եվրամիության առջեւ ծառացած հիմնական մարտահրավերն այժմ ահաբեկչությունն է, երկրորդ տեղում է միգրացիան եւ հետո միայն տնտեսության վիճակը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը իրական, այլ ոչ թե կեղծ լուրերի սեփական ալիքն է գործարկել Facebook- սոցիալական ցանցում, ինչի մասին հայտնել է BuzzFeed հրատարակությունը։
Եվրամիության գործընկեր չորս երկրներ՝ Չեռնոգորիան, Ալբանիան, Նորվեգիան եւ Ուկրաինան, Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները երկարացրել են մինչեւ 2018 թվականի հունվարի 31-ը:
Կատարը ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնից տեղեկատվություն է ստացել այն մասին, որ նա մտադիր է ամերիկացի պատվիրակների ուղարկել Պարսից ծոցի դիվանագիտական ճգնաժամը լուծելու համար:
Մոլդովայի իշխանությունները Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինին հայտարարել են պերսոնա նոն գրատա: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով հանրապետության նախարարների կաբինետին:
Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հնարավոր է համարում, որ Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին Վրաստանին կարտահանձնվի այն բանից հետո, երբ հայտնվի Ուկրաինայում:
Գերմանիայի կառավարությունը չի արգելի դիզելային ավտոմոբիլները, այլ կսահմանափակվի սոսկ վնասակար արտանետումները նվազեցնելու վերաբերյալ արտադրողներին ներկայացվող պահանջով:
Նոր Մոսկվայում օգոստոսի 2-ին տեղի է ունեցել ազգությամբ հայ և ուզբեկ շինարարների միջև ծեծկռտուք, որի հետևանքով 6 մարդ տեղափոխվել է հիվանդանոց:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է իբր Սիրիայում զոհված ռուս զինծառայողների գաղտնի թաղումների վերաբերյալ տեղեկատվությունը:
Իսպանիայի կառավարության նախագահ Մարիանո Ռախոյը օգոստոսի 2-ին հավաստիացրել է, որ Կատալոնիայի անկախության հանրաքվեն, որը տարածքային իշխանությունները պլանավորում են անցկացնել հոկտեմբերի 1-ին, չի կայանա:
Հյուսիսատլանտյան դաշինքը կորուստներ է կրել Աֆղանստանի Ղանդահար հարավային նահանգում իր ավտոշարասյան վրա կատարված հարձակման հետեւանքով:
Կրեմլը ՌԴ-ի դեմ ամերիկյան պատժամիջոցների վերաբերյալ Սպիտակ տան «հայտարարությունների որոշ հակասականություն» է արձանագրում: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ռադիոակտիվ տարրով սարքի գողացման պատճառով՝ Մեքսիկայի հյուսիսային Նուևո-Լեոն նահանգի տարածքում տագնապ է հայտարարվել:
Եվրասիական տնտեսական միության միասնական արժույթը կարող է ստեղծվել 2025 թվականից ոչ շուտ: Այդ մասին «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը:
Դատավոր Սերժիու Մորոն բավարարել է Բրազիլիայի դաշնային դատախազության դիմումը, որն ավելի վաղ պահանջել էր կոռուպցիայի նոր մեղադրանքներ առաջադրել երկրի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային:
Ամերիկահայ Արամազդ Անդրեսյանը, ով մեղադրվում է իր 5-ամյա որդու սպանության մեջ` փորձելով վրեժ լուծել իր նախկին կնոջից, դատական նիստում ընդունել է մեղքը:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը դադարեցրել է ծնունդով այլ երկրների քաղաքացիների ընդունումը ծառայության՝ «անվտանգության համար պոտենցիալ վտանգների» պատճառով, ինչի մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը։
Ցանցում կադրեր են հայտնվել Աֆղանստանի Հերաթ քաղաքում օգոստոսի 1-ին ահաբեկիչների գրոհին ենթարկված շիաների մզկիթից:
Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավար պաշտոնաթող գեներալ Ջոն Քելլին փոխարինող է գտել Սպիտակ տան հաղորդակցությունների գծով տնօրենի պաշտոնից հեռացված Էնթոնի Սկարամուչիին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դատապարտում է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի գործողություններն ընդդիմության դեմ եւ պահանջում է ազատել նրա առաջնորդներին՝ Լեոպոլդո Լոպեսին եւ Անտոնիո Լեդեսմային։
Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ) անհայտ անձը օգոստոսի 1-ին կրակ է բացել Չինաստանի հյուպատոսության շենքի վրա, ինչից հետո ինքնասպան է եղել:
ԱՄՆ-ի Սենատը հայտարարել է, որ Քրիստոֆեր Ռեյին հաստատել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենի պաշտոնում:
Ամերիկյան վարչակազմը պահպանում է Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները նորմալացնելու տրամադրվածությունը, չնայած ԱՄՆ-ի Կոնգրեսի որոշմանը, բայց ակնկալում է ՌԴ կառավարության հանդիպական կառուցողական քայլերը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: