Բաժիններ՝

Ավստրիան քննադատել է եվրոգոտու ընդլայնման Յունկերի առաջարկությունը

Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քեռնը եւ արտաքին գործերի նախարար Սեբաստյան Կուրցը մերժել են եվրոգոտու ընդլայնման վերաբերյալ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի արած առաջարկությունը: Քեռնի խոսքով՝ նախքան արեւելաեվրոպական երկրների ֆիրմաների միջոցով հարկերից խուսափման սխեմայի վերացումը նման բարենորուգումը ոչ մի իմաստ չունի:

Քեռնը հավելել է, որ միասնական արժույթի շրջանառության ընդլայնման դեպքում նման բնույթի արդեն գոյություն ունեցող խնդիրները միայն կսաստկանան: Կանցլերը կարծում է, որ փոփոխությունների հայեցակարգը մտածված չէ:

Իր հերթին, Սեբաստյան Կուրցը բերել է Հունաստանի օրինակը, որը եվրոգոտի մտավ առանց անհրաժեշտ բոլոր ֆինանսատնտեսական ստանդարտների: Նրա խոսքով՝ հետագայում նման իրավիճակից անհրաժեշտ է խուսափել:

Եվրոգոտին այս պահին ներառում է 19 երկիր: Եվրամիության եւս 9 պետություններ (Սեծ Բրիտանիան, Շվեդիան, Դանիան, Լեհաստանը, Հունգարիան, Ռումինիան, Բուլղարիան, Չեխիան եւ Խորվաթիան ) արժութային միության մեջ չեն մտնում: Կուրցը եւ Քեռնը մրցակիցներ են հոկտեմբերի կեսերին Ավստիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններում: Քեռնը սոցիալ-դեմոկրատների առաջնորդն է, մինչդեռ Կուրցը ներկայացնում է պահպանողականներին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս